39848981in.am-ը գրում է.

Պակիստանում հասունանում է խոշոր քաղաքական սկանդալ։ Ինչպես պարզվել է, երկրի քաղաքականության ներկայացուցիչները մի քանի տարի տեղի ֆոտոմոդել Այան Ալիի միջոցով, շրջանցելով օրենքը, արտասահման էին տանում միլիոնավոր դոլարներ, որոնք արդյունքում «նստում էին» Դուբայում, Լոնդոնում կամ Բեռնում նրանց բանկային հաշիվների վրա։

Ֆոտոմոդելի օգնությանը դիմում էին անգամ պակիստանյան նախկին նախագահ Ասիֆ Զարդարիի շրջապատի մարդիկ։

Կիրակի օրը Իսլամաբադի միջազգային օդանավակայանում մաքսային հսկողության աշխատակիցները որոշել էին, չնայած ներկայացված հատուկ անցագրին, վերանայել ֆոտոմոդելի անձնական ուղեբեռը։ Պարզվել էր, որ նրա պայուսակում կար 500 հազար ԱՄՆ դոլար, որն ապօրինաբար փորձում էր տեղափոխել ԱՄԷ։ Համաձայն պակիստանյան կանոնների՝ ուղևորները կարող են արտասահման տանել չհայտարարված 10 հազար դոլարից ոչ ավելի։

Մոդելը ձերբակալվել է հատկապես խոշոր չափի միջոցների լվացման մեղադրանքով. այդ հոդվածի համաձայն՝ նրան սպառնում էր 14 տարվա ազատազրկում։ Սակայն Այանը հետաքննության հետ գործարք է կնքել և պատմել մանրամասները։

Պարզվում է՝ 2011 թվականից նա բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների խնդրանքով պարբերաբար արտասահման է տարել խոշոր գումարներ, որոնք հետո դրվել են Մերձավոր Արևելքի և Եվրոպայի բանկերի հաշիվների վրա։ Որոշ դեպքերում ֆոտոմոդելին մինչև ինքնաթիռ ուղեկցել է անգամ Զարդարիի անձնական օգնականը։

Մոդելը շարունակում է ցուցմունքներ տալ, որոնց պարունակությունը գաղտնի է։ Հայտնի է, որ նա ձերբակալված է և գտնվում է Իսլամաբադի ամենախիստ վերահսկվող բանտերից մեկում։ Հայտնի է նաև, որ նրա նախկին հովանավորներից ոչ ոք չի փորձել նրան ազատել գումարի դիմաց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել