UntitledAraratnews.am-ը գրում է.

Հայտնի հայ երգիչ և երգահան Շառլ Ազնավուրը պատրաստում է նոր ալբոմ թողարկել: «Encores» անունը կրող ձայնասկավառակը հանրության դատին կհանձնվի մայիսի 4-ին՝ երգչի ծննդյան տոնից մի քանի օր առաջ: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով France Press գործակալությանը:

«Առաջին անգամ ես ձայնագրում եմ ալբոմ, որը պատմում է իմ անցյալի մասին»,-նշել է անձնավուրը՝ հավելելով, որ նոր ձայնասկավառակի գլխավոր թեմաները կլինեն պատերազմը, ֆաշիզմի դեմ պայքարը, ինչպես նաև այն վայրերը, որտեղ եղել է հայտնի երգիչը:

Քառամյա դադարից հետո Ազնավուրը մտադիր է վերսկսել իր համերգները Փարիզում: Այս մասին նա նշել է RTL ռադիոկայանին տված հարցազրույցում: Վերջին տարիներին երգիչը միայն հանդես էր գալիս ֆրանսիական մայրաքաղաքի բեմերից հեռու:

Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուր (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան, մայիս 22, 1924, Փարիզ), ֆրանսահայ նշանավոր շանսոնիե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ է։ 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել