Replik.am-ը գրում է.

Չինաստանի հարավում 7 հոգանոց ընտանիքը խեղդվել է` փորձելով փրկել 17-ամյա ազգականին, գրում է Associated Press գործակալությունը:

Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Ցունամիի զոհերի հիշատակման օրը, երբ ընտանիքի անդամները այցելել են իրենց հարազատների գերեզման: Շիրիմները մաքրելուց հետո 17-ամյա աղջիկը որոշել է ձեռքերը լվանալ  ջրհորում, սակայն սայթաքել է և ընկել դրա մեջ:

Նրա բարեկամները մեկը մյուսի հետևից նետվել են աղջկան փրկելու, սակայն բոլորն էլ մահացել են:

Պարբերականի տեղեկություններով, զոհերից երկուսը 13 և 15 տարեկան դեռահասներ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել