iStock_000003375195Medium1in.am-ը գրում է.

MedicalNewsToday-ի փորձագետները դիտարկել են սերը ևս մեկ ռակուրսից՝ ինչպես է այն ամրապնդում մենթալ ու ֆիզիկական առողջությունը, գրում է healthyliving.com.ua-ն:

Սիրտը սիրո խորհրդանիշերից է, ու սերը իսկապես օգտակար է սրտի համար: Հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ,որոնք երջանիկ են եղել ամուսնական կյանքում, սրտի բարդ վիրահատություններից հետո առողջանալու ավելի բարձր մակարդակի աստիճան են ցուցադրել:

Բացի դրանից՝ երջանիկ հարաբերությունները զգալիորեն ամրապնդում են մարդու սթրեսադիմացկունությունը, և նա ավելի քիչ է դիմում վնասակար խթանիչների, ինչպիսիք են ալկոհոլը, ծխախոտը կամ թմրանյութերը, ինչպես նաև մեծ ուշադրություն է դարձվում ճիշտ սնվելուն:

Դրանք զգալիորեն նվազեցնում են տարբեր սիրտանոթային համակարգի հիվանդությունների ռիսկը, այդ թվում՝ ինֆարկտի, ինսուլտի և այլն:

Կյանքից բավարարվածությունը շատ բանով կախված է երջանիկ հարաբերություններից: Կարևոր դեր է խաղում սեքսը սիրած տղամարդու հետ, որը առողջության լավ խթանիչ է:

Սիրած մարդու կորուստը, հակառակը, բարձրացնում է սրտի, դեպրեսիայի, հիվանդությունների ռիսկը և մեծացնում վաղ մահվան ռիսկը:

Սերը հանգեցնում է «երջանկության հորմոնի» արտադրմանը, որը ուժեղանում է սիրած մարդու գրկում: Այդ իսկ պատճառով մենք այդքան ցանկանում ենք գրկել սիրած մարդուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել