Աշխարհի ամենամեծ Դարիյ ճագարի մրցակիցը նրա որդի Ջեֆն է՝ գրում է Metro-ն: Պարբերականը հիշեցնում է, որ Դարիյը պաշտոնական կոչման դափնեկիր է: Նրա երկարությունն ավելի քան 1.2 մ է, քաշը՝ ավելի քան 22 կգ: Հոր ցուցանիշը նրա որդին կարող է բարելավել: Ներկայումս Ջեֆի երկարությունը մոտ 1.16 մ է, ընդ որում՝ նա դեռևս 6 ամիս կաճի: Դարիյը և Ջեֆը «մայրցամաքային հսկա» ցեղատեսակի ճագարներ են: Նրանց տերը 63-ամյա Անեթ Էդվարդսն է՝ Վուսթերշիրից: Էդվարդսը կարծում է, որ Ջեֆը զգալիորեն կմեծանա Դարիյից և կընդգրկվի Գինեսի ռեկորդների գրքում:
1in.am-ը գրում է.

Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1591412.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել