Լոնդոնի «Սեյնթ Ջեյմս» զբոսայգում մարդիկ նայում են երկու հսկայական սպիտակ փորահավերին։

Գերմանիայի Ֆրիդրիխսդորֆ բնակավայրում լուսանկարիչ Իվոնե Սպենին հաջողվել է ֆիկսել այս կադրը, որտեղ թվում, թե միջատներից մեկն օրհնում է մյուսին մինչ նրանք փորձում էին հակառակ ուղղություններով անցնել ճյուղի վրայով։

Ճարտարագետ Վադիմ Տուրնովը լուսանկարել է խխունջներին, որոնք թվում է՝ նայում են ցատկող կաթիլին։

Սլովակիայի Տրենցիանսկա Տեպլա գյուղում ազգային հագուստով երիտասարդ սլովենուհին ջուր է ցանում մյուս աղջկա վրա Զատիկի տոնակատարության ընթացքում։

Տղամարդը վազում է վիրավորված երեխային գրկած, այն բանից հետո, երբ Իդլիբ քաղաքի՝ ապստամբների ձեռքն անցած Ալ-Դուբեիթ շրջանը ռմբակոծության ենթարկվեց Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի զորքերի կողմից։

Արքայազն Հարրին, կամ կապիտան Ուեյլսը, ինչպես նա հայտնի է բրիտանական բանակում, մեկ ամսով միացել է Ավստրալական բանակին։ Հարրին այցելել է Կամբերաում Ավստրալիայի պատերազմի հուշարձան և հանդիպել քաղաքացիներին։

Փոքրիկ փոկը Կալիֆորնիայի հարավային շրջանի Վենտուրա քաունթիի Էմմա Վուդ լողափին։

Շոտլանդիայի Առաջին նախարար Նիկոլա Ստուրգոնը հանդիպել է Գլազգոյում Ուեստերտոն խնամքի կենտրոնի բնակիչներին։

Լուսինը բարձրանում է Նյու Յորք քաղաքի վրա Նյու Ջերսիի Ուեսթ Օրանժ բնակավայրից։

Ճապոնիայի Տոկիո քաղաքում մահացածների այրված մասունքների մոխրով լցված բուդդաների տեսքով ապակյա տարրաները Ռուռիդենի շենքում։ Մոխիրը պահվում է այստեղ 33 տարի մինչև շենքի տակ թաղվելը։ Այս պահին բուդդաների տեսքով 600 ապակյա տարրաներ արդեն զբաղված են, իսկ 300-ն ամրագրված։




