Էստոնիան ու ԱՄՆ-ը համատեղ վարժանքներ են սկսել168.am-ը գրում է.

Delfi պարբերականի փոխանցմամբ՝ էստոնական բանակի ստորաբաժանումներն այսօր զորավարժություններ են սկսել, որոնց մասնակցում են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը:

Զորավարժությունների ժամանակ մշակվելու են պաշտպանական ու զսպման մարտեր վարելու եղանակներ: Բացի այդ, զինվորները կարող են գործնականում մշակել դաշնակիցների մարտական ինքնաթիռներից օգնություն ստանալը:

Զորավարժություններն անցկացվելու են երկու փուլով: Առաջին փուլը տևելու է մինչև ապրիլի 9-ը և նվիրված է լինելու տակտիկական միջոցառումներին ու վարժանքներին՝ ներառյալ օդային հարձակումներից պաշտպանվելը: Ապրիլի 10-ից սկսվելու է զորավարժությունների երկրորդ փուլը, որին մասնակցելու են 155 միլիմետր տրամաչափի FH70 հաուբիցներ և F-16 կործանիչներ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել