Հայոց մեծ Եղեռնից անցել է շուրջ հարյուր տարի, բայց այդ տարիները ոչ թե պետք է մոռացության տան մեր ցավն ու վիշտը այլ ավելի խորացնեն ու մեր մեջ արթնացնեն պայքարի ոգին: Ճիշտ ժամանակն է որ, հայը ցույց տա իր ուժն ու միասնականությունը: Պետք է համախմբել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ ու ամբողջ աշխարհին ի ցույց դնել, որ հայն էլ ընդունակ է պայքրելու ու հաղթելու: Բայց այսօր մեր մեջ այդ ուժը ես չեմ տեսնում: Կան մարդիկ ովքեր պայքարում են ու մենակ հաղթանակի մասին են մտածում, բայց պետք է բոլորիս համախմբված աշխատանքը: Ես այստեղ խոսում եմ իսկական պայքարի մասին ոչ թե մեքենաներին անմոռուկ փաքցնելու, անմոռուկի նկարով վերնաշապիկ հագնելու կամ նմանատիպ զիզիբիզի բաների մասին: Ցեղասպանության կարգախոսը ընտրեցին «հիշում եմ և պահանջում»: Այսօր անխտիր բոլորը հիշում են պահանջում, բայց հարց է գիտեն ինչ են հիշում կամ ումից ինչ են պահանջելու: Պահանջել կարող է նա ով զորեղ է ունի ուժ, ու առաջին հերթին պետք ապացուցենք, որ մենք ունենք այդ ուժը



