Newmag.am-ը գրում է.

Մի օր հայ աստղերը հասկացան, որ երգելով տուն չեն պահի, ու ոտք դրեցին բիզնեսի աշխարհ:
Հայկական երգարվեստի ամենահնաբնակ բիզնեսլեդին Նունե Եսայանն է: Մոտ տասնչորս տարի առաջ Սարյան փողոցում նա բացեց «NN» գեղեցկության սրահը, որը մինչև այսօր էլ գործում է և եկամուտ բերում Նունեին: Ասում են, որ նա մտադրություն ունի մեկ-երկու փաբ էլ գնել:
«ԱՆԴՐԵՆԱԼԻՆ» բրենդն էլ երգիչ Անդրեինն էր: Տղամարդկանց և կանանց համար նախատեսված ջինսերի դիզայնը մշակել էր հենց երգիչը, իսկ շտկումներ արել էր դիզայներ Ֆաինա Հարությունյանը, որն էլ հենց տվյալ ապրանքատեսակները վաճառում էր սեփական խանութ-սրահում` Թումանյան 37 հասցեում: Երգիչն այլևս այս բիզնեսը կարծես եկամտաբեր չի համարում և վաղուց նորություններ չկան տվյալ ապրանքատեսակից:
Ընտանեկան բիզնեսի ղեկավարներ են նաև Նահապետյան քույրերը` Արմինկան և Լուսինեն: Նրանց ևս միավորում է գեղեցկության սրահը, որի հիմնական ղեկավարը ոճաբան-վարսահարդար Լուսինե Նահապետյանն է, իսկ Արմինկայի անունը ծառայում է միայն որպես բրենդ:
Շոկոլադե կրեմների, քաղցր բամբակների, փոփքորնների արտադրությունը Սոֆի Դևոյանի երկար տարիների բիզնեսն է, որն էլ ղեկավարում է նրա տղան: Բացի այդ՝ նրա համար լավագույն բիզնես դպրոց է Պարի և հոգու թատրոնը, Զարուհի Բաբայանի համար էլ` սեփական վոկալ ստուդիան:
Լիբանանում արտադրվող «Patchi» շոկոլադի հայաստանյան ներկայացուցիչը երգչուհի Լուսինան է, որն արդեն մի քանի ամիս է՝ վայելում է նաև մայրիկ լինելու բերկրանքը:
Դերասանուհի Լիկա Մեսրոպյանն էլ դերասանական կարիերային զուգահեռ իր ուժերն է փորձել տարբեր բիզնես բնագավառներում` գովազդային գործակալություն, նորաձևության տուն, նույնիսկ բացել է «Tatu Art Club»-ը, բայց նրա համար կարելի է ասել, որ նրան հաջողություն բերեց «Laki» տորթերի սրահը: Հաճախորդների պակաս էլ չունի, միայն հայտնի աստղերը բավական են, որ Լիկան ունենա եկամուտ: Այժմ դերասանուհին ընդլայնում է հրուշակեղենի ցանցը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



