Replik.am-ը գրում է.

Բրիտանացի ոստիկանները, որոնք Արևմտյան Սուսսեքս կոմսությունում որոնում է տարեց կնոջ մարդասպանին, մտադիր է ստանալ այնտեղ բնակվող բոլոր տղամարդկանց ԴՆԹ թեսթերի նմուշները:

55-ամյա Վալերի Գրեիվսը մահացած հայտնաբերվել էր 2013 թվականի դեկտեմբերի 30-ին:

Դեպքի վայրում աշխատած քրեագետներին հաջողվել է վերցնել ենթադրյալ մարդասպանի ԴՆԹ-ի նմուշները: Դրանցից պարզ է միայն, որ այդ հանցագործը տղամարդ է:

Քանի որ նմուշի որակը թույլ չի տվել հանցագործի ինքնությունը պարզել եղած տեղեկություններով, ոստիկանությունը հունվար-փետրվար ամիսներին կոչ արեց սպանության վայրում բնակվող բոլոր տղամարդկանց կամավոր հիմունքով ԴՆԹ թեսթ հանձնել, սակայն դա էլ չօգնեց:

Ինչպես հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները, դա է պատճառը, որ ոստիկանությունն այժմ արդեն տուն առ տուն մտնում է և թեսթ հանձնելու կոչով դիմում տղամարդկանց: Սակայն պետք է նշել, որ դա չի արվում ստիպողաբար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել