Բրիտանական The Independent-ը լուսանկար է հրապարակել, որը ենթադրաբար արվել է 1915 թվականին: Լուսանկարում վեց տղամարդ է պատկերված մարդկային գանգերի ֆոնի վրա՝ այն ամենի, ինչ մնացել էր մի խումբ հայերից, գրում է թերթը:
Լուսանկարի տղամարդկանցից երեքը թուրք սպա են, մեկը քուրդ և ևս երկուսը՝ գե
րմանական կայսերական բանակի սպայի համազգեստով: Ինչպես նշում է թերթը, լուսանկարը հիշեցնում ավելի ուշ ժամանակի լուսանկարները, երբ նացիստ զինվորներն ու սպաները լուսանկարվում են Հոլոքոսթի զոհերի ֆոնի վրա:
«Մասնակցե՞լ են արդյոք գերմանացիները 1915թ. հայերի զանգվածային սպանություններին: Սա նման առաջին լուսանկարը չէ, սակայն, մինչ օրս գերմանացիների վրա որևէ լուրջ պատասխանատվություն չէր դրվում 20-րդ դարի առաջին ցեղասպանության համար: Գերմանացի դիվանագետները նկարագրում էին հայերի բռնագաղթն ու զանգվածային սպանությունները Օսմանյան Թուրքիայում՝ անվանելով երիտթուրքերին «սրիկաներ»: Ավելի ուշ Ռեյխստագը դատապարտեց հայերի ջարդը»,-գրում է թերթը:
Բերելով Գերմանիայի ներկայացուցիչների հիշողություններն ու վկայությունները Հայոց ցեղասպանության մասին, այդ թվում նրանց, ովքեր փորձել են աշխարհին իրազեկել թուրքերի վայրագությունների մասին՝ The Independent-ը եզրակացնում է. «Սակայն, մենք երբեք չենք իմանա հայերի ջարդերի զոհերի ոսկորների ֆոնի վրա լուսանկարված երկու սպաների անունները»:

Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=167162070089769&set=a.133225363483440.24117.132822386857071&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել