soros3554353-848x478Araratnews.am-ը գրում է.

Open Society Foundations հիմնադրամի հիմանդիր և ղեկավար Ջորջ Սորոսը հոդված է գրել գերմանական Die Welt պարբերականում՝ նշելով, որ բավարար չէ միայն աջակցել Ուկրաինային և նրա հետ վարվել «Հունաստանի օրինակով», այլ անհրաժեշտ է ավելի կտրուկ այլերի գնալ «ռուսական ագրեսիան» կանխելու համար։ Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն։

Սորոսը վստահ է, որ Եվրոպան «Ուկրաինային մանր կտորներ է նետում», ինչպես Հունաստանին, սակայն հենց Ուկրաիանյում իրավիճակի զարգացումից է կախված Եվրամիության ապագան․ վատագույն դեպքում միլիոնավոր փախստականներ կհեղեղեն եվրոպական երկրները, իսկ «Պուտինի եվրոպացի բարեկամները կապահովեն պատժամիջոցների թուլացում»։ Այդ պատճառով անհրաժեշտ է չվախենալ «նոր սառը պատերազմից», որում Ռուսաստանն, ըստ միլիարդատիրոջ, պարտվելու է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել