Ինչպե՞ս է նրան հաջողվում պահպանել գեղեցկությունն ու հմայքը
Արտիստուհու խոսքով` գեղեցկությունը ջանք ու խնամք է պահանջում: Ոչ մի պլաստիկ վիրահատություն, ոչ մի իմպլանտանտ կամ ներարկում չեն կարող գեղեցկացնել կնոջն այնքան, ինչքան ինքդ քեզ, եթե դրա համար ամեն օր աշխատես:
Ընդ որում, ամեն ինչ պետք է սկսել կերպար ստեղծելուց.«Ես միշտ ապշել եմ` տեսնելով, թե ինչքան են կոստյումը, դիմահարդարումն ու սանրվածքը նպաստում կերպարի ստեղծմանը»: Ինչի՞ն պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնել.
1. Մազերին
Մազերը կօգնեն ձեզ կյանքի թելադրած ցանկացած դեր կատարելու անբռնազբոս ու մեծ վարպետությամբ: Կարևոր է պարզապես որոշել մազերի տեսակն ու հատկությունները: Տարիքով, դեմքի ձևով, մաշկի ու աչքերի գույնով առաջնորդվելով` կարելի է համապատասխան սանրվածք ու գույն ընտրել:
2. Մաշկը
«Խնամելով մեր մաշկն այսօր, ըստ էության, աշխատում ենք ապագայի համար, քանի որ լավ մաշկ ունեցող կինը նայվում է բոլոր տարիքներում»: Ամենից շատ յուղոտ մաշկ ունեցողների բախտն է բերել, քանի որ նրանք ուշ են կնճռոտվում: Բացի այդ, յուղոտ մաշկ ունեցողը վաղ հասակից է հոգ տանում դրա մասին. սակայն տարիքի հետ մաշկի յուղոտությունը նվազում է , ուստի պետք է ժամանակին կանգ առնել ու նախկին միջոցները չկիրառել, քանի որ դրանցով մեծ վնաս կհասցնեք մաշկին:
Իսկ չոր կամ նորմալ մաշկ ունեցողները երիտասարդ տարիքում կարծում են, թե այդպես միշտ է լինելու, չեն հասկանում, որ գեղեցկությունը պարգև է, որը պետք է պահպանել, իսկ մաշկը` խնամել խոնավացնող քսուքներով: Աչքերի կոսմետիկան պետք է մաքրել սովորական ձեթով, քանի որ աչքի շուրջ մաշկն ավելի չոր է և նուրբ: Չի կարելի նաև լվացվելու համար օգտագործել շատ տաք կամ շատ սառը ջուր:
3. Իրանը և կենսակերպը
Իտալական աստղը պառկում է քնելու ժամի 21-ին: Ննջասենյակի ջերմաստիճանը +21՞ C Է: Արթնանում է առավոտյան 6-ին, որպեսզի զգա, թե ինչպես է աշխարհն արթնանում քնից, ապա բաց լուսամուտի մոտ 10 րոպե գիմնաստիկա է անում, ծանրաձողեր բարձրացնում: Դրանից հետո սառը-տաք ցնցուղ է ընդունում, որն օգնում է բարձրացնելու տոնուսը և պահպանելու կրծքի ձևը:
4. Սննդակարգ
Դերասանուհին պաշտում է մակարոնեղենը: 173 սմ հասակով նա կշռում է 60 կգ: Երեք ամիսը մեկ անգամ երկօրյա բեռնաթափման օր ունի: Երկու օր իրար հետևից ուտում է թարմ մրգեր ու բանջարեղեն և խմում բնական հյութեր: Դա այնքան էլ բարդ սննդակարգ չէ: Իսկ ամենօրյա սննդի համար գերադասում է սկզբից ուտել սպիտակուցային մթերքը, ապա մի քանի րոպե անց` ապուր, կարտոֆիլ կամ էլ աղցան: Ահա դերասանուհու մեկ օրվա սննդակարգը.
Նախաճաշ. կաթնապուր կամ էլ յոգուրտ` մյուսլիի հետ: Մի խաշած ձու, միրգ և միկ կտոր հաց:
Ճաշ. ձուկ կամ էլ անյուղ միս, ցանկացած ապուր, բանջարեղենային աղցան:
Ընթրիք, անյուղ ապխտած մթերք, ձուկ, կանաչ բանջարեղեն, միրգ:
Օրվա ընթացքում խմում է 2 լ հանքային ջուր` առանց գազի, փոքր կումերով:
5. Ոճը
Գեղեցիկ հագնվելու մասին շատ գրքեր են գրվել: Տարիքին ու կառուցվածքին համապատասխան հագնվելն իսկական արվեստ է: Գեղեցիկ շարժվելը Սոֆիի այցեքարտն է, որը պետք է սովորել:
6.Հոգի+բնավորություն
«Գեղեցկությունը պայմանավորված է նաև բարությամբ, խելքով և, իհարկե, երևակայությամբ, առանց ինչի տպավորիչ կին չես դառնա»,-ասում է Սոֆին: Հմայիչ, բարի, նրբազգաց լինել ու շարունակել կին մնալ. այս որակները նույնպես խիստ կարևոր են: Ամեն օր թերությունների, վատ սովորությունների դեմ պայքարելու ու արտաքինի մասին հոգ տանելու համար պարզապես պետք է սիրես ու հարգես ինքդ քեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել