Վատ հիշողությունները ոչ միայն մեր գիտակցության մի մասն են կազմում, այլև հետք են թողնում մեր ենթագիտակցության մեջ։ Սակայն այժմ գիտնականների կողմից անցկացված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ անցանկալի հիշողությունը մոռանալ փորձելը կարող է օգնել մաքրել ենթագիտակցության մեջ դրա հետքը։

Գիտափորձի ընթացքում գիտնականները հետազոտության մասնակիցներին զույգ պատկերներ են ցույց տվել և երբեմն խնդրել նրանց փորձել մոռանալ լուսանկարներից մեկի վրա պատկերված առարկան։

Մասնագետները ցանկանում էին տեսնել՝ արդյո՞ք մոռանալու ինքնակամ գործողությունը կարող է փոխել մասնակիցների՝ առարկայի պատկերը հեշտությանմբ ուշ ճանաչելու ընդունակությունը, այն դեպքում, երբ առարկան երկրորդ անգամ ցուցադրվում է նրանց արդեն անկատելիորեն թաքնված «տեսողական ձայնի» հետևում։

Սովորաբար այն բանից հետո, երբ մարդիկ տեսնում էին առարկայի պատկերը`օրինակ սուրճի բաժակ, նրանք ավելի հեշտությամբ էին կարողանում ճանաչել այդ սուրճի բաժակի պատկերը նույնիսկ, եթե այն «դիմակավորված էր» այսպիսի «տեսողական աղմուկով»։ Պատճառն այն է, որ ուղեղը որոշակի աշխատանք է տանում պատկերի մտավոր օրինակը ստեղծելու համար։

Ինչևէ, հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ մասնակիցները Ֆոնային աղմուկի մեջ ավելի դժվար էին ճանաչում առարկան, եթե նախապես փորձում էին մոռանալ այն։
Ավելին, առարկան ակտիվորեն մոռանալ փորձելը նաև փոխում է ուղեղում ենթագիտակցության մակարդակում առարկայի պատկերը. այս մասին հրապարակվել է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի «Proceedings»  պարբերականում։

Հետազոտության անդամներից Քեմբրիջի համալսարանի նեյրոգիտնական Մայքլ Անդերսոնը բացատրել է, որ երբ մարդիկ փորձում են ինչ-բան մոռանալ, նրանք բառացիորեն փակում են ուղեղի այն հատվածները, որոնք իսկզբանե այդ առարկան տենելու գործընթացում դեր են խաղում՝ այսպիսով կանխելով գիտակցության մեջ դրա հայտնվելը։

Մտքից հեռու, աչքից հեռու

Պատկերի մտավոր արտացոլումը պահպանվում է ուղեղի այն հատվածում, որը պատասխանատու է տեսողության համար։ Հիշողության այս տեսակ հետքը տարբերվում է գիտակցական հիշողությունից, որը մարդն ունակ է վերհիշել։

Այս հետազոտության մեջ գիտնականները ֆունկցիոնալ մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով ուսումնասիրել են մասնակիցների ուղեղների ակտիվությունը, մինչ նրանք նայել են նկարներին, և պարզել, որ երբ մարդկանց հիշեցրել են այն պատկերի մասին, որը նրանք փորձել են մոռանալ, ուղեղի տեսողության համար պատասխանատու հատավածի ակտիվությունը նվազել է, ի տարբերություն այն դեպքի, երբ նրանց հիշեցրել են այն պատկերի մասին, որը նրանք չեն փորձել հիշել։
Սա ենթադրում է, որ մարդիկ կարող են ինքնակամ սահմանափակել հիշողությունների տեսողական ընկալման ակտիվությունը, և կանխել գիտակացական մտքի մեջ դրանց տեղափոխվելը։

Սովորելով մոռանալ

Չնայած այս հայտնագործությունը ցույց է տալիս, որ իշողությունները մոռանալու կարողությունը կարող է օգնել տրավմաներ վերապրած մարդկանց ազատվել բացասական հիշողություններից, հետազոտողները նշում են, որ էմոցիոնալ ուժգին հիշողությունը մոռանալն այնքան էլ հեշտ չէ, որքան սուրճի բաժակի փորձի օրինակը։ Անդերսոնը բացտրել է, որ այս դեպքում արդյունքը միանգամից չի կարող արդյունավետ լինել, և մոռանալու փորձերը պետք է շարունաակական լինեն ցանկալի արդյունքի հասնելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել