Life.panorama.am-ը գրում է.

Սթիվեն Սփիլբերգի կյանքի կանոնները

Ես սիրում եմ բոլոր նրանց, ում մտքերը ավելի հեռուն են գնում, քան փոփ-քորնով լի ամանը:

Ամիսը մեկ երկինքը փուլ է գալիս գլխիս: Այդ րոպեին ես շատ պարզ տեսնում եմ, թե ինչ ֆիլմ պետք է նկարահանեմ:

Եթե կինո-բիզնեսը սրտին մոտ ընդունեք այն պարզապես կսպանի ձեզ: 

Հիմա մարդիկ էլ չեն ցանկանում պարզապես դիտել նորություններ, նրանք ուզում են այդ նորությունների հերոսը դառնալ: Այսօր մեզանից յուրաքանչյուրը կարող է սենսացիոն նորություն ստեղծել` գործելով անպետք, նյարդային մի արարք:

Որոշ մարդիկ շատ միամիտ են:

Երբ ես 10 տարեկան էի, ծնողներս թույլ չէին տալիս հեռուստացույց նայել:

Ես շատ կցանկանայի իսկական ֆիլմ նկարել սիրո մասին, բայց դեռ չեմ արել դա: Բացի այդ` կուզենայի հին ավանդույթներով մյուզիքլ նկարահանել. մարդիկ երգում են, հետո խոսում են, հետո նորից են երգում և պարում են: 

Ես երբեք շիկահերի հետ սիրավեպ չեմ ունեցել, իմ բոլոր կանայք սևահեր են եղել:

Ֆիլմի սիկվելներ նկարելով` դուք վերածում եք արվեստը գիտության:

Ես սուրճ չեմ խմում, ես ալկոհոլ չեմ օգտագործում, չեմ ծխում, թմրանյութեր չեմ օգտագործում, միակ վատ սովորությունը, որ ես ունեմ, կրծում եմ եղունգներս: 

Ֆիլմ նկարահանելը հակասում է մարդկային էությանը: Եթե Աստված ցանկանար, որ մարդիկ ֆիլմեր նկարեին, ապա Թոմաս Էդիսոնը կծնվեր 1000 տարի առաջ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել