Ժամանակին Քրիստափոր Դոդը և Ֆեյ Փուրդհամը ֆուտբոլիստներ էին, ովքեր հանդես էին գալիս միևնույն թիմում։ Նրանք ընկերացան ու սկսեցին մարզադաշտից դուրս էլ շփվել, սակայն այդ տարիներին այս տղաների մտքով էլ չէր անցնի, որ տարիներ անց նրանք կարող են սիրահարվել իրար ու ամուսնանալ։ 27-ամյա Ֆեյ Փուրդհամը (ի ծնե անունը Քևին) 23 տարեկանում սեռափոխության վիրահատության ենթարկվեց։ Ֆեյն սկսեց իր սեռափոխությունը հորմոնների ընդունումից և միայն դրանից հետո վիրահատական միջատության դիմեց։

Fay Purdham and Christopher Dodd are to marry after reuniting years after Miss Purdham underwent surgery to become a woman. The pair grew up together as boys, playing football and Playstation for endless hours

Նա երկար ժամանակ չէր տեսել իր մանկության ընկերոջը, իսկ երբ տարիներ անց նրանք հանդիպեցին, այդ հանդիպումը ճակատագրական եղավ նրանց կյանքում։ Ներկայումս նրանք ապրում  են Բրիտանիայում իբրև սիրահարներ։ Վերհիշելով երկարատև բաժանումից հետո տեղի ունեցած առաջին հանդիպումը Ֆեյի հետ՝ Դոդն ասել է.

She was born a boy called Kevin

Քևին 

Christopher moved away before she began her transition

Քրիստափոր

Երբ ես կրկին տեսա Ֆեյին, ես ապշած էի նրա գեղեցկությամբ ու անմիջապես սիրահարվեցի նրան։ Ինձնից որոշ ժամանակ պահանջվեց, որպեսզի հաշտվեմ այն մտքի հետ, որ նա մանկությանս լավագույն ընկեր Քևինն էր, սակայն ժամանակի ընթացքում ես նրան սկսեցի ընկալել որպես իմ երբևէ տեսած ամենագեղեցիկ կին։

The couple now live together and are planning their family, with Miss Purdham having frozen her sperm before changing gender Մանկության տարիներին նրանք ողջ ժամանակն իրար հետ էին անցկացնում։ Նրանք միասին տղայական խաղեր էին խաղում ու շփվում էին նաև ընտանիքներով։ Այնուամենայնիվ, անգամ մանկության տարիներին Փուրդհամն ասում էր, որ ինքը գիտակցում է, որ փոքր-ինչ տարբերվում է մյուսներից։ Նա սիրում էր խաղալ ավտոմեքենաներով ու ատրճանակներով իր մյուս ընկերների պես, սակայն  նրան դուր էին գալիս նաև տիկնիկներով խաղերը։

Քևինն ընդամենը 12 տարեկան էր, երբ հասկացավ, որ նույնասեռական է։ Նա տարիներ շարունակ գաղտնի կերպով հագնում էր իր քրոջ զգեստները ու կեղծամներ կրում։ Կանացի սկիզբը նրա մոտ հատկապես վառ արտահայտվեց դեռահասության ու երիտասարդության շրջանում։ Ֆեյը խնայում էր իր գրպանի գումարը կանացի հագուստ ու գեղարարական միջոցներ գնելու համար։ Նա 16 տարեկան էր, երբ սկսեց հորմոններ ընդունել։ Այդ ժամանակ Քրիստափորն արդեն այլ բնակավայր էր տեղափոխվել իր ընտանիքի հետ։ Հիշելով իրենց բաժանումը՝ Փուրդհամն ասել է.

Դա շատ տխուր շրջան էր, և ես շատ էի կարոտում նրան։

The 27-year-old reunited with her childhood friend as a woman Mr Dodd said he has only ever thought of her as a woman

Տարիների բաժանումից հետո նախկին ընկերները հանդիպեցին Դոդի 21-րդ տարեդարձին։ Ֆեյը քրոջ հետ միասին որոշել էր այցելել վաղեմի ընկերոջ բնակարան։ Տեսնելով Ֆեյին՝ հոբելյարն անմիջապես մոտեցավ նրան։ Նա լսել էր իր ընտանիքի անդամներից, որ Քևինը սեռափոխվել էր, սակայն նրա հիշողություններում Ֆեյը Դեռևս որպես Քևին էր տպավորված, ուստի նա ցնցված էր՝ տեսնելով, թե որքան է փոխվել երբեմնի Քևինը։

Miss Purdham with her sister. While the 27-year-olds sibling and mother were accepting of her decision, she said she thinks her father found it more difficult to cope with 

Ֆեյն իր քրոջ հետ

Նրանք նստեցին կողք կողքի ու սկսեցին զրուցել անցած-գնացած օրերից, երբ հանկարծ Դոդը համբուրեց Ֆեյին։ Որոշ ժամանակ անց նրանք սկսեցին ժամադրվել ու հանդիպել որպես սիրահարներ։ Ներկայումս նրանք նշանված են ու միասին են ապրում։ Նրանք ծրագրում են մոտ ապագայում հեքիաթային հարսանիք կազմակերպել։ Տիկին Փուրդհամը նախքան սեռափոխությունը սառեցրել է իր սերմնահեղուկը, ուստի նրանք կարող են երեխա ունենալ։

Mr Dodd, who is a chemistry student in Middlesbrough, moved away with his family before Miss Purdhams transition

Խոսելով իրենց պլաների մասին՝ Ֆեյը նշել է.

Մենք շատ ոգևորված ենք ապագայի ծրագրերով։ Մինչև հիմա հավատս չի գալիս, որ այս ամենն իրական է, և որ Քրիստափորը սիրահարվել է ինձ՝ իմանալով իմ անցյալը։ Ես շատ բախտավոր եմ, որ ճակատագիրը նորից միացրել է մեր ուղիները։ Նա իմ երազանքների տղամարդն է, իսկ ես՝ նրա երազանքների աղջիկը։

The couple live together in South Bank, Middlesbrough. When they kissed for the first time, Miss Purdham said it felt right 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել