Tert.am-ը գրում է.
Հայաստանի` ԵՄ երկրների հետ միավորվել ցանկացողների թիվը կտրուկ աճել է՝ գրեթե երկու անգամ: Սա պարզել է «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության անցկացրած հարցումը:
Այսօր մամուլի ասուլիսին ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց իրենց հարցման արդյունքները: Հարցմանը նշվել է, որ ներկայումս որոշ երկրներ ձգտում են ﬕավորման, մյուսները՝ հակառակը, ինքնուրույնության. հարցին, թե եթե իրավասու լինեիք նման հարցեր որոշել, նշված երկրներից որո՞նց հետ ճիշտ կլիներ ﬕավորվել որևէ միության մեջ, նոյեմբեր ամսին Ռուսաստանի հետ միավորման կողմնակիցն են եղել 63 տոկոսը, իսկ մարտ ամսին այս ցուցանիշը նվազել է 8 տոկոսով և միայն 55 տոկոսն է նշել, որ ցանկալի կլիներ այդ միավորումը: Որևէ երկրի հետ միավորումը անհրաժեշտ չեն համարել 23 տոկոսը:
«ԵՄ երկրների հետ միավորմանը նոյեմբեր ամսին կողմնակից է եղել 7 տոկոս, իսկ այժմ 15 տոկոսն է այդպես կարծում»,-ասաց նա:
Նշենք, որ հարցումն իրականացվել է նախ 2014 թվականի նոյեմբեր ամսվա վերջին և այս տարվա մարտի 2-ից 14-ը: Հարցումն իրականացվել է հեռախոսային մեթոդով, մասնակցել է 1500 քաղաքացի։
Արամ Նավասարդյանը հայտնեց նաև, որ հարցված քաղաքացիների 34 տոկոսը պետության առաջ ամենակարևոր խնդիրը համարում են աշխատատեղերի ստեղծումը, 26 տոկոսը՝ աղքատությունը, 25 տոկոսը` սոցիալական խնդիրները, 24 տոկոսը` գործազրկությունը, 24 տոկոսը` տնտեսական վատ վիճակը, 19 տոկոսը` պատերազմական վիճակը, 17 տոկոսը` արտագաղթը:
Հաջորդ հարցը եղել է այն, թե ինչպես են անդրադարձել վերջին 3 աﬕսների ընթացքում դրաﬕ փոխարժեքի տատանումները ընտանիքի նյութական վիճակի վրա և Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա:
«61 տոկոսը նշել է, որ ընտանիքի նյութական իրավիճակի վրա շատ վատ է անդրադարձել այս դրամի տատանումը, ավելի շուտ վատ է անդրադարձել՝ 22 տոկոսի վրա: Ավելի վատ կանխատեսումներ կան դրամի տատանումները տնտեսության վրա անդրադարձի առումով: 70 տոկոսը նշել է, որ շատ վատ է անդրադարձել տնտեսության վրա, և 20 տոկոսը նշել է, որ ավելի շուտ վատ է անդրադարձել: Այսինքն՝ 90 տոկոսը կարծում է, որ դրամի տատանումներն ունեն իրենց վատ արձագանքը տնտեսության վրա»,-ասաց նա:
Նա նշեց, որ ըստ հարցման արդյունքների՝ վերջին շրջանում քաղաքացիների 49 տոկոսը սկսել է տնտեսել հագուստի և կոշիկի վրա, 38 տոկոսը՝ սննդամթերքի, 29 տոկոսը՝ տնտեսական ապրանքների հարցում:
Եվ հարցին, թե որքանո՞վ եք ձեզ անվտանգ զգում ձեր քաղաքում/գյուղում, 30 տոկոսը պատասխանել է, որ անվտանգ է զգում, իսկ ավելի շուտ անվտանգ՝ 38 տոկոս, ավելի շուտ վտանգված` 19 տոկոսը, և լիովին վտանգված` 12 տոկոսը:



