Life.panorama.am-ը գրում է.

Մոնեի 6 նկար կհանվի աճուրդի

Հանրահայտ նկարիչ Կլոդ Մոնեի վրձնին պատկանող 6 նկար աճուրդի կհանվի Նյու-Յորքի Sothebys-ում: Դրանց ընդհանուր արժեքը կարող է հասնել 110 միլիոն դոլլարի, հաղորդում է աճուրդի տունը:Իմպրեսիոնիստների և վարպետների աշխատանքների գարնանային ցուցադրությունը կսկսվի մայիսի 5-ին Նյու-Յորքում: Ի թիվս գունագեղ նկարների և քանդակների, կան այնպիսի վարպետների աշխատանքներ, ինչպիսիք են` Պաբլո Պիկասոն, Ժոանա Միրոն, Էդգար Դեգան, Փոլ Սեզանը, Օգյուստ Ռոդենը, Ալբերտո Ջակոմեթին և այլն:

Աճուրդի տունը նաև հաղորդում է, որ ցուցադրվելիք գլուխգործոցներից շատերը տասնամյակներով չէին հանվել վաճառքի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել