kak-dozhit-do-100-let-13-681x510Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ սկսել են ավելի երկար ապրել, սակայն քչերին է հաջողվում տոնել 100-ամյակը։ Եկել է դա փոխելու ժամանակը։ Մի՛ մահացիր երիտասարդ։ http://fullpicture.ru/-ը հավաքել է մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն հասնել մինչև 100 տարեկանը։

1.Թերթ կարդացեք ոտքերը վերև բարձրացրած։ Հնչում է ինչպես կատակ, սակայն գիտակցաբար զրկելով հարմարավետությունից՝ մենք մեր ուղեղը մի փոքր սթրեսի ենք ենթարկում, ինչն օգնում է վերականգնել տարիքի պատճառով փչացած բջիջները, վստահեցնում է բժիշկ Marios Kyriazis-ը։ Նա նաև խորհուրդ է տալիս գրել հակառակ ձեռքով, եթե աջլիկ եք, ձախով և հակառակը, լսել ձեզ տհաճ երաժշտություն և առաջ քաշել այնպիսի փաստարկներ, որոնց ինքներդ չեք հավատում։

Բեսսի Կուպերն աշխարհի ամենածեր կինն է: Նա մահացել է 116 տարեկանում: Երբ հարցնում էին, թե որն է նրա երկարակեցության գաղտնիքը, նա պատասխանում էր. «Ես չեմ ուտում ֆասթ-ֆուդ և իմ կամքին հակառակ ոչինչ չեմ անում»։

как дожить до 100 лет-1

2. Կերեք կարմիր գույնի մրգեր ու բանջարեղեն: Քաղցր պղպեղն ավելի շատ С վիտամին է պարունակում, քան նարինջը, բազուկը հարուստ է նիտրատներով, որոնք լայնացնում են արյունատար անոթները, իսկ լոլիկը լիկոպենի աղբյուր է։

как дожить до 100 лет-2

3. Արագ վազեք։ Կուպերի համալսարանի գիտնականների տվյալներով՝ արագ վազքը կանխում է սրտի հիվանդություններից առաջացող մահվան դեպքերը։ Տղամարդկանց համար 8 ր, իսկ կանանց համար՝ 9 ր վազքը, 30 տոկոսով կրճատում է սրտանոթային հիվանդությունների վտանգը։ Օգտակար է նաև հեծանիվ վարելը։

как дожить до 100 лет-3

4. Զգույշ եղեք հանրային զուգարանից օգտվելիս, ամեն անգամ լավ լվացեք ձեռքերը, որոնց վրա մնացած մանրէները կարող են լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ կամ թուլացնել ձեր իմունիտետը։

как дожить до 100 лет-4

5. Բանան կերեք, այն նվազեցնում է արյան ճնշումը՝ դրանով իսկ նվազեցնելով նաև սիրտ-անոթային հիվանդությունների և ինսուլտի վտանգը, որովհետև հարուստ է կալիումով։

как дожить до 100 лет-5

6. Կքանստեք. այս պարզ վարժությունը ամրացնում է մեր հիմնական մկանները, որոնք հետագայում, հատկապես ծեր հասակում, կօգնեն մեզ կանխել ուշաթափությունները։

как дожить до 100 лет-6

7. Ամեն օր գոնե մեկ բաժակ թեյ խմեք։ Դրա շնորհիվ մեր օրգանիզմում կկրճատվի սթրեսի հորմոնների մակարդակը, իսկ սրտի նոպայի դեպքում ողջ մնալու հնարավորությունները կմեծանան 28 տոկոսով։

8. Մեկ ժամ շուտ պառկեք քնելու։ Մեկ ժամ ավել քունը նպաստում է արյան ճնշման իջեցմանը, պարզել են Harvard Business School-ի գիտնականները։ Ըստ նրանց՝ դա նպաստում է սրտի նոպայի և կաթվածի հավանականության նվազմանը։

9. Յոգուրտ կերեք հիվանդանոցում և ոչ միայն այնտեղ։ Այն հիվանդները, ովքեր բուժման ժամանակ յոգուրտ են ուտում, ավելի քիչ են հակված աղիքների բորբոքային հիվանդություններ ձեռք բերելուն, բացատրում է բժիշկ Սառա Շենկերը։

10. Օգտագործեք ատամի թել. Այն օգնում է ազատվել բակտերիաներից, որոնք կարիես են առաջացնում։ Արդյունքում դա պաշտպանում է սրտանոթային հիվանդություններից և շաքարային դիաբետից։

11. Շնչեք ձողիկի միջով։ Օրվա մեջ ձողիկով խոր շունչ քաշելուն տրամադրեք ընդամենը մի քանի րոպե. դա նպաստում է թոքերի աշխատանքի բարելավմանը, իջեցնում է սրտի մկանների կծկման հաճախականությունը, ինչպես նաև արյան ճնշումը։

12. Տունը մաքուր պահեք։ Պարզվում է՝ մաքրասեր և տունը մաքուր պահող մարդիկ սերոտոնինի՝ երջանկության հորմոնի բարձր մակարդակ ունեն, ինչը դրականորեն է ազդում լավ քնի և ճիշտ սնվելու վրա։

13. Երշիկի փոխարեն բեկոն կերեք: Ավելի լավ է՝ պատրաստեք բեկոնով ձվածեղ, քան երշիկով, չնայած այն նույնքան հարուստ է կալորիականությամբ, բայց մենք այն ավելի քիչ ենք ուտում, հետևաբար ավելի քիչ ենք օգտագործում հագեցած յուղեր, որոնք նպաստում են սրտանոթային հիվանդությունների ու ճարպակալման զարգացմանը։

14. Ամեն օր գնացեք զբոսանքի։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ անգամ մի քանի րոպե զբոսանքը բարելավում է ուղեղի աշխատանքը։

15. Ափսեի մեջ փոքր չափաբաժնով ուտելիք դրեք։ Կրծողների վրա արված փորձերը ցույց են տվել, որ 30 տոկոսով ավելի քիչ ուտող առնետներն ավելի երկար են ապրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել