Tert.am-ը գրում է.
«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր մամուլի ասուլիսին ներկայացրեց «Սոցիալ-տնտեսական-քաղաքական հիմնախնդիրների ուսումնասիրություն» հարցման արդյունքները, որոնք իրականացվել են նախ 2014 թվականի նոյեմբեր ամսվա վերջին և այս տարվա մարտի 2-ից 14-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումն իրականացվել է հեռախոսային մեթոդով, մասնակցել է 1500 քաղաքացի:
Հարցին, թե բավարարվա՞ծ եք արդյոք ձեր կյանքով, նոյեմբերին մասնակիցների 10 տոկոսը պատասխանել է, որ լիովին բավարարված է, իսկ մարտ ամսին 7 տոկոսն է նշել, որ լիովին բավարարված է: Արամ Նավասարդյանն ասաց, որ նոյեմբերին ընդհանուր առմամբ 66 տոկոս է եղել է դրական տիրույթում պատասխանները, իսկ մարտին՝ 45 տոկոս։ Ստացվում է, որ մոտավորապես 20 տոկոս նվազում կա կյանքի բավարարվածության ցուցանիշում:
Հարցին, թե ինչպես եք գնահատում Ձեր ընտանիքի նյութական, տնտեսական ապահովվածությունը ներկայումս, 2014 թվականի նոյեմբերին 13 տոկոսը գնահատել էր լավ, միջին՝ 62 տոկոսը, 18 տոկոսը նշել էին, որ վատ, իսկ հինգ տոկոսը՝ շատ վատ և ընդամենը երկու տոկոսն էին նշել, որ շատ լավ է:
«Մարտին մենք տեսնում ենք այս ցուցանիշների նվազում հատկապես այն պատասխաններում, ովքեր իրենց ընտանիքի տնտեսական ապահովվածությունը համարել են միջին»,-ասաց նա և նշեց, որ հինգ տոկոսով նվազել է այն մարդկանց թիվը, ովքեր նշել են, թե իրենց ընտանիքի վիճակը միջին է:
«Հարցին, թե ինչպես եք գնահատում մեր տնտեսության ներկա վիճակը: Այստեղ ևս ցուցանիշները ոգևորիչ չեն: 36 տոկոսը նոյեմբեր ամսին ասել է, որ շատ վատ է, իսկ մարտին՝ 43 տոկոսն է այդպես ասել»,-ասաց նա:
Հարցին՝ «Ձեր կարծիքով Դուք /Ձեր ընտանիքը/ ﬔկ տարի հետո ներկա դրության հաﬔմատ ավելի լա՞վ, թե՞ ավելի վատ կապրեք», նոյեմբերին 18 տոկոսը պատասխանել է, թե զգալիորեն ավելի վատ կապրեն, իսկ այժմ այդ ցուցանիշը հասել է 22 տոկոսի:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե որքանով եք հավանություն տալիս ՀՀ Նախագահի, ԱԺ-ի և կառավարության աշխատանքներին, ամենավատ գնահատականը ստացել է Ազգային ժողովը:



