Դևոնի բնակիչներ Դենիսը և Գլենը ամուսնացան մի քանի տարի առաջ։ Տարբեր բժիշկների մոտ հետազոտվելուց հետո նրանք կարծում էին, թե երբեք չեն կարող երեխա ունենալ, սակայն ի վերջո մեկ երեխայի փոխարեն երեքն ունեցան։ Գլենի մոտ ամորձիների քաղցկեղ էր հայտնաբերվել։ Բարեբախտաբար, բժիշկները կարողացան բուժել նրան այս մահաբեր հիվանդությունից, սակայն բուժման ընթացքում այնպիսի միջամտություներ կատարվեցին, որոնց արդյունքում տղամարդն ամլացավ։

Louise and Glen Higgs with daughter Mazy, aged three and newborns Carson Alan (left) and Carter Joel (right)

Այս հրաշք բալիկները լույս աշխարհ եկան արտամարմնային բեղմնավորման արդյունքում։ Գլենի սերմնահեղուկը սառեցվել ու պահվել էր լաբորատոր պայմաններում: Օգտագործելով սառեցված սերմնահեղուկը՝ բժիշկները բարեհաջող կերպով 8 սաղմ ստացան արտամարմնային բեղմնավորման ճանապարով։ Այս հրաշք մեթոդի շնորհիվ ամուսինները 3 տարի առաջ դուստր ունեցան, ում անվանեցին Մեյզի։  Մոտ 9 ամիս առաջ սաղմերի միևնույն փաթեթը կրկին օգտագործվեց, ու անցյալ շաբաթ ծնվեցին երկվորյակներ Քարթերն ու Քարսոնը։ Գլենը, ով ժամանակին հրշեջ էր աշխատում, ասել է.

Բժիշկների թիմը մեզ ասաց, որ երեխաները եռյակ են համարվում, քանի որ նրանք ծնվել են սաղմերի այն փաթեթից, որն ստեղծվել է միևնույն ժամանակ։ Իսկապես զարմանալի է, որ թեպետ նրանք եռյակ են, նրանց միջև գրեթե 3.5 տարվա տարբերություն կա։

Carter Joel Higgs (white top) and Carson Alan Higgs (blue top) who were born on March 24 2015 weighing 5lb 12oz and 5lb 5oz, with IVF triplet sister Mazy Linda Higgs, aged three

Գլենը, ով այժմ 35 տարեկան է, ամլացել է 20 տարեկանում, սակայն նախքան նրա մոտ ամլություն կգրանցվեր, նա հասցրեց սառեցնել իր սերմնահեղուկը։ Նա իր ներկայիս կնոջ հետ ամուսնացավ նրա հետ հինգ տարվա համատեղ կյանքից հետո, ու ամուսնությունից կարճ ժամանակ անց նրանք դիմեցին արտամարմնային բեղմնավորման։

Glen, 35, had always wanted to have children and decided to store sperm shortly before his testicular cancer treatment at the age of 20 made him infertile

Հարցազրույցներից մեկի ընթացքում Գլենն ասել է. «Ես մի տարօրինակ ուռուցք ունեի, որն աճում էր ամորձուս մեջ։ Երեխա ունենալու միակ տարբերակն արտամարմնային բեղմնավորումն էր: Ես միշտ ցանկանում էի երեխա ունենալ ու համապատասխան ֆինանսական հովանավորություն ստանալուց հետո կնոջս հետ դիմեցի արտամարմնային բեղմնավորման։ Բարեբախտաբար բեղմնավորումը հաջող անցավ, և ծնվեց Մեյզին։ Երկրորդ անգամ մենք մեր սեփական գրպանից  վճարեցինք արտամարմնային բեղմնավորման ծախսերը, և մեկի փոխարեն երկու գեղեցիկ բալիկ ունեցանք։ Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ։ Թեպետ ես կարծում էի, որ ողջ կյանքում այդպես էլ երեխա չեմ ունենա, ես այժմ երեք առողջ բալիկ ունեմ»։

He met Dee and, after living together for five years, tied the knot in 2011 before embarking on a course of IVF treatment: Carter Joel Higgs (white top) and Carson Alan Higgs (blue top)

Գլենի կինը հավելել է, որ երբ լսել է, որ զույգ է ունենալու, երջանկությունից արտասվել է, իսկ Գլենը զարմանքից գունատվել։ Այս հրաշք բալիկներին իսկապես կարելի է Աստծո պարգև համարել։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել