Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ը այսօր հյուրընկալել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի մեկնաբան Էռնա Էլիզբարյանին: Չարախոսություններ, բամբասանքներ, մասնագիտական ընտրություն, սեր և ամուսնություն. ահա այն թեմաները, որ փորձել ենք շոշափել մեր զրուցակցի հետ:
-Եթե չեմ սխալվում, առաջին մասնագիտությամբ իրավաբան-քրեագետ եք: Ձեզչգրավե՞ց այդ աշխարհը:
-Այո, առաջին մասնագիտությամբ իրավաբան-քրեագետ եմ, երկրորդ մասնագիտությամբ՝ հեռուստալրագրող: 2000 թվականին, որպես «Քրեական ժամ» հաղորդաշարի մեկնաբան աշխատանքի անցա Ոստիկանության հասարակայնության հետ կապերի լրատվության վարչությունում, երբեմն թղթակցում էի «02» շաբաթաթերթին: Այդ ժամանակ կարծում էի, որ հետո կտեղափոխվեմ մեկ այլ բաժին և կաշխատեմ իմ մասնագիտությամբ, բայց, ինչպես ասում են՝ մենք ծրագրում ենք, իսկ Աստված՝ տնօրինում: Այդպես էլ չստացվեց: Հենց այս ծրագիրն էլ ինձ մեծ ճանաչում բերեց՝ ապագայում «Ժամը» լրատվականի հաղորդավարի հավակնորդ դառնալու համար;
-Էռնա, Ձեր ժպտերես, էմոցիոնալ տեսակից ելնելով՝ շատերը կարծում են, որ
լուրերի«սառը» հաղորդավարի պաշտոնն այնքան էլ Ձերը չէ: Ձեզ ավելի շատ
ժամանցայինհաղորդումներ վարելը կսազի: Մտածե՞լ եք երբևէ այդ մասին:
-Գիտենք, որպես հաղորդավար իմ առաջին քայլերը սկսել եմ 17 տարեկանից՝ Ազգային հեռուստատեսությունում՝ վարելով «Այլ ալիք» զվարճալի ծրագիրը: Հետո առաջարկ եմ ստացել վարել «Կիրակի» երաժշտական ծրագիրը: Այնուհետև հրավիրեցին «Մշակույթ» հեռուստաալիք՝ վարելու «Կիրակի» մշակութային լրատուն: Հետագայում «02»-ից տեղափոխվեցի «Արմենիա» հեռուստաընկերություն և արդեն 12 տարի «Ժամը» լրատվականի մեկնաբան եմ: Կարծում եմ՝ իմ անցած ճանապարհի և վարած ծրագրերի տրամաբանությունը հուշում է արդեն իսկ լուրջ ծրագրեր վարելու կարողության մասին: Բայց ասեմ, կենսախինդ ու ժպտուն լինելու հանգամանքն էլ ինձ օգնում է աշխատանքային փոխհարաբերություններում գոյատևել:

-Բավական երիտասարդ տարիքում եք այս ոլորտ մուտք գործել: Գաղտնիք չէ, որ հեռուստատեսությունում հայտնվելն այնքան էլ հեշտ չէ:
-Ժամանակին հեռուստատեսություն մուտք գործել (այն էլ Ազգային հեռուստատեսություն) և դառնալ հաղորդավար, մեղմ ասած, իսկապես բարդ պրոցես էր: Կարծում եմ, իմ առաջին հաղթաթուղթը ոչ հայկական արտաքին էր, ինչն էլ գրավեց խմբագրերին ու տնօրենին: Նաև ուղղախոսությունը, առոգանությունը, խոսքի արտաբերման հստակությունը: Այս ամենի առկայություն էլ, երևի, ինձ օգնեց մուտք գործել հեռուստաշխարհ: Այն ժամանակ չափանիշներն ուրիշ էին, հիմա, ցավում եմ, այդպես չէ: Ով ուզի, ոնց ուզի, երբ ուզի կհայտնվի մեծ լսարանի առջև: Բայց ուրախ եմ, որ հեռուստադիտողները խստապահանջ են և իրականում գնահատում են լավագույներին:
-Ի դեպ, Ձեր սլավոնական արտաքինը երբեմն տեղիք է տալիս մտածելու, որարմատներով
հայուհի չեք: Ումի՞ց եք ժառանգել այն:
-Հիշո՞ւմ եք հայտնի երգը. «Կապույտ աչքեր է ունեցել հայը, ոսկե վարսեր է ունեցել հայը, պայծառ ժպիտ է ունեցել հայը»: Այ, երևի, երգն իմ մասին է (ծիծաղում է): Իսկ եթե ավելի անկեղծ, ապա ընտանիքում միայն ես եմ սլավոնական արտաքինով:
-Էռնա, ճանաչված մարդկանց դժվար է հանրության ուշադրությունն իրենց վրայից շեղել, բամբասանքներից ու չարախոսություններից խուսափել: Ինչպե՞ս եք վերաբերում նման խոսակցություններին:
-Կարծում եմ, բամբասանքը հոգեվիճակ է: Մյուսին վիրավորելը համարում եմ տվյալ մարդու ինքնարժեքի անվստահության արտահայտություն: Հիմնականում քմծիծաղով եմ մոտենում նմանատիպ խոսակցություններին: Հետևաբար, ոչ պայքարում եմ դրանց դեմ, ոչ էլ վհատվում, քանի որ գիտեմ՝ բամբասանքի հզոր ուժը բումերանգի տեսք ունի, այն «փչացնում» է նաև հենց բամբասող մարդուն:
-Վերջերս ֆեյսբուքում գրառումներ տարածվեցին, որ դուք այն գեղեցկուհի
հայուհիներիցեք, ովքեր «տանն են մնացել»: Ըստ Ձեզ, «տանը մնալ»
հասկացությունն այսօրարդիակա՞ն է:
-Նայած ում համար: Ինձ համար արդիական է եղել ուսումն ու մասնագիտության մեջ հմտանալն ու ինքնահաստատվելը: Ստացվում է, եթե մինչև 30 տարեկանը չեմ ամուսնացել, ուրեմն այլևս հույս չունենա՞մ: Եվրոպայում մարդիկ 40–ում են մտածում ամուսնության մասին: Մեզ մոտ հակառակն է. արագ ամուսնանում են արագ՝ ամուսնալուծվում: Բայց ես կայուն ու հաստատուն ընտանիքի մասին եմ երազում:

-Կարելի՞ է ենթադրել, որ արդեն իսկ ընտանիք ստեղծելու մասին մտածում եք:
-Այո, մտածում եմ:
-Ի՞նչ եք կարծում, նրա համար կայացած կնոջ, իրավաբան և լրագրող կնոջ հետ դժվար
կլինի՞, թե մասնագիտական «չորությունը» չի փոխանցվել Ձեր բնավորությանը:
-Կարծում եմ՝ հեշտ կլինի: Իմ բնավորության մեջ կա ընդգծված պահանջկոտություն այս կամ այն հարցերի վերաբերյալ, որը, չեմ կարծում, որ «չորություն» է: Ուղղակի զույգերի մեջ պետք է լինի ներդաշնակություն, մեկը մյուսին լրացնելու ցանկություն, ոչ թե պարտադրված հանդուրժողականություն:
-Դրսում գարուն է, սիրահարվելու ամենագեղեցիկ շրջանը: Ձեր սիրտը զբաղված չէ՞:
-Այս հարցի շուրջ ես համեստորեն կլռեմ:
-Խանդո՞տ եք:
-Ոչ, վստահող եմ:
-Բնավորությամբ բռնկուն և էմոցիոնալ եք թվում, այդպե՞ս է:
-Ավելի շուտ՝ զգացմունքային եմ: Չեմ հանդուրժում անարդարությունը, մարտնչող ու պայքարող տեսակ եմ:
-Երբևէ ապրե՞լ եք սեր, հանուն որի պատրաստ էիք ամեն ինչ թողնել…
-Ոչ, իմ ապրած սերը եղել է բանականության շրջանակում:
-Ի՞նչը կարող է հիասթափության պատճառ դառնալ:
-Սուտը և կեղծ բարեպաշտությունը:
-Իսկ ի՞նչը չեք ների երբեք դիմացինին:
-Դավաճանությունը:
-Էռնա, շփվո՞ղ մարդ եք:
-Այո, նաև հարգալից բոլորի նկատմամբ:

-Մե՞ծ է Ձեր ընկերների շրջապատը: Ովքե՞ր են նրանք:
-Ընկերներս քիչ են, բայց շատ հարազատ:
-Որտե՞ղ եք սիրում հանգիստն անցկացնել:
-Ծովում:
-Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:
-Ես լակոնիկ կպատասխանեմ, ինչպես Չեխովն է ասել. «краткость сестра таланта». իմ ընտանիքում ես երջանիկ եմ, իսկ դա ամենակարևորն է:
