salto_default1in.am-ը գրում է.

Երել Մարոկկոյում մահացել է իտալացի աշխարհահռչակ մոդելավորող Ֆրանչեսկո Սմալտոն: Նա 87 տարեկան էր: Ինչպես հայտնել է Le360 պորտալը, հայտնի կուտուրյեն կյանքից հեռացել է Մարակեշ քաղաքի հյուրանոցներից մեկի իր համարում:

Նրա մահը վրա է հասել քնած ժամանակ՝ գրում է էլեկտրոնային պարբերականը:

Նրա անվան հետ է կապվում Francesco Smalto նորաձևության տան փառապանծ պատմությունը, որը նա ստեղծել է 1960-ականների սկզբին:

Հայտնի ապրանքանիշը տասնամյակներ շարունակ մասնագիտացած է եղել պատվերով հագուստի, մասնավորապես՝ տղամարդկանց կոստյումների պատվերի վրա: Տարբեր տարիների դրանք կրել են երկրների ղեկավարներ, հայտնի քաղաքական գործիչներ ու դերասաններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել