screen-shot-2015-04-06-at-11-38-00-am1in.am-ը գրում է.

Այսօր նկարչուհի Լեոնորա Քարինգթոնը կդառնար 98 տարեկան։ Նրա ծննդյան օրը Google-ը նշում է ինքնատիպ դուդլով։

Դուդլը պատկերում է կոկորդիլոսի նմանվող նավ, որում գտնվում են 5 փոքր կոկորդիլոսներ, իսկ նավը վարում է 6-րդ մեծ կոկորդիլոսը։ Այն Քարինգթոնի How Doth the Little Crocodile սյուրռեալիստական աշխատանքն է և հիմնված է Լյուիս Քերոլի համանուն պոեմի վրա։

Նա ծնվել է 1917 թվականին Լանկաշիրում և տարվել արվեստով՝ չնայած տեքստիլ արտադրող հարուստ հոր դիմակայությանը։ Նա 1937 թվականին գերմանացի հայտնի սյուռեալիստ նկարիչ Մաքս Էռնսթի հետ փախել է Փարիզ։

Երկրորդ համաշխարհայինի ժամանակ ամուսնու ձերբակալությունից հետո նա ուղևորվել է Իսպանիա, այնուհետև Պորտուգալիա, Նյու Յորք և, վերջապես, Մեխիկո, որտեղ ապրել է մինչև 2011-ին իր մահը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել