Life.panorama.am-ը գրում է.

Պատրաստեք բնական անտիպերսպերանտ տնային պայմաններում

Ժամանակակից կյանքը մեզ ստիպում է կախվածության մեջ գտնվել կոսմետիկ միջոցներից։ Խոսքը նաև խնամքի միջոցների՝ դեզոդորանտ-անտիպերսպերանտների մասին է։ Դրանք շատ հաճախ արդյունավետ միջոց են քրտինքի և քրտնարտադրության մեջ, բայց բաղադրությունը ոչ միշտ է, որ վնասակար չէ օրգանիզմին։ 

Առաջարկում ենք ձեզ բաղադրատոմս, որով կարող եք ինքներդ տնային պայմաններում պատրաստել անտիպերսպերանտ, որը կպաշտպանի տհաճ հոտից և վնաս չի տա։

Բաղադրամասեր՝

1 ճաշի գդալ սոդա՝ գնված դեղատնից

2 ճաշի գդալ օսլա

1-2 ճաշի գդալ զեյթունի ձեթ

Միախառնեք սոդան և օսլան։ Հետո ավելացրեք զեյթունի ձեթը։ Խառնեք այնքան մինչ ստացվի միատարր զանգված։ Պատրաստուկը կարող եք պահել սովորական տուփի մեջ։ Քսուքը տարածեք թևատակերին ձեռքերով։ Կարող եք զեյթունի ձեթը փոխարինել այլ՝ ձեր նախընտրած ձեթի տեսակով։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել