Tert.am-ը գրում է.

Մոսկովյան «Դոմոդեդովո», «Շերեմետևո» և «Վնուկովո» օդանավակայանների օդային տարածքն ապրիլի 6-ին, 8-ին ու 10-ին 50 րոպեով կփակվի` Հաղթանակի օրվան նվիրված շքերթի նախապատրաստական աշխատանքների պատճառով:

Ինչպես նշում է lenta.ru-ն, դրա հետևանքով որոշակի փոփոխություններ կկրի նաև ավիաչվերթների ժամատախտակը: Ըստ ՌԴ օդուժի՝ ամեն ինչ այնպես կարվի, որպեսզի ուղևորներին պատճառելիք անհարմարությունները հասցվեն նվազագույնի, և օդում «խցանումներ» չառաջանան:

Աղբյուրը մանրամասնում է, որ մայիսի 9-ին Հաղթանակի օրվան նվիրված շքերթին կմասնակցի 194 միավոր զրահատեխնիկա, 150 ինքնաթիռ ու ուղղաթիռ, ինչպես նաև՝ 14.000 զինծառայող:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել