ՀԱՐԵՎԱՆԻՆ պատկանող ավտոտնակի վթարային տանիքին թիթեղները ամրացնելիս, որպես ապօրինի շինարարություն կատարող, պատասխանատվության է ենթարկվել հենց արհեստավորը, Օրենքով սահմանված կարգով որտեղ նշվում է «Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող…»: Քաղաքացին բազմաթիվ ապացույցներով, որ այդ ավտոտնակը իրենը չէ` հայց է ներկայացրել վարչական դատարան, որին որպես պատասխանող կողմ Երևանի քաղաքապետարանը նամակի տեսքով, որպես պատասխան նշել է` «Հայցի դեմ առարկում ենք ամբողջությամբ…, … որոշումը կայացնելիս պահպանվել են Օրենսգրքի և … ՀՀ Օրենքի պահանջները: …. Հայցն անհիմն է և խնդրում ենք այն մերժել ամբողջությամբ»: Չնայած նրան, որ Օրենքը հստակ պահանջում է, որ այն կիրառվի սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց նկատմամբ, այնուամենայնիվ Երևանի քաղաքապետարանի երեք թեթից բաղկացած պատասխան նամակի մեջ բառ անգամ նշված չէ, որ քաղաքացին չունի որևէ սեփականության իրավունք իր հարևանին պատկանող ավտոտնակի նկատմամբ, չէ որ դա Օրենքնի պահանջն է որպեսզի այն կիրառվի: Ինչ է ստացվում, եթե քաքաքապետարանը գործել է ճիշտ, անթերի և Օրենքի պահանջին համապատասխան, իսկ Օրենքն ունի հստակ իր պահանջը, ապա ստացվում է, որ հարևանի ավտոտնակը այսուհետ պատկանում է արհեստավորին, խոշոր շահում:
ՀՀ-ան վարչական դատարնում, քաղաքացու գործը քննում է դատավոր, որը նախկինում 2010թ-նից աշխատել է Երևանի քաղաքապետարանում որպես դատական ներկայացուցչության ապահովման բաժնի պետ: Ունենալով կողմնապահության մտավախություն քաղաքացին բացարկ ե հայտնել դատավորին, և մտավախությունն ասես ապացուցվեց արդեն վերջերս, երբ դատավորի կողմից 10.03.2015թ.-ին հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին որոշման մեջ, քաղաքացու հայցադիմումի մեջ նշված պահանջը բովանդակային առումով վերափոխվեց, ճանաչել «...Օրենքին հակասող և անվավեր»-ից, մնաց միայն՝ «...անվավեր»: Քաղաքացին կրկին բացարկ է հայտնել գործը քննող դատավորին:
Մարդկային արժեքները… մեծագույն արժեքներ են, Ընտանիք Հասարակություն Պետություն, մարդկությունը իր ողջ պատմության ընթացքում ստիպված է եղել պայքարել, երբեմն ստիպված է եղել շատ թանկ վճարել, կորցնելով ազատությունը, կյանքը, անկախությունը, հողերը… միևնույն է պայքարել է մարդկային Արժեքների պահպանմանը և պայքարել է որպեսզի հպարտությամբ և արժանապատվությամբ փոխանցի այն ժառանգներին, գալիք Սերնդին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել