Թուրքիայից գերմանացի ֆոտոլրագրողն արտաքսվել է, որպեսզի չանդրադառնա Հայոց ցեղասպանության թեմայինPanorama.am-ը գրում է.

Գերմանական «Der Spiegel» պարբերականի ֆոտոլրագրող Էնդի Շփյուռային թույլ չեն տվել մուտք գործել Թուրքիայի Հանրապետություն: Ինչպես հայտնում է թուրքական «Aktifmedya.com» լրատվականը, մարտի 28-ին գերմանացի ֆոտոլրագրողին Աթաթուրքի անվան օդանավակայանից հետ են ուղարկել Գերմանիա:

Նրա մուտքը Թուրքիա արգելել են այն պատճառաբանությամբ, թե կասկածվում է իսլամիստ գրոհային լինելու մեջ: Արտաքսված ֆոտոլրագրողը, սակայն, առաջին անգամ է նման խոչընդոտի հանդիպել, քանի որ նախկինում բազմիցս եղել է Թուրքիայում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել