1in.am-ը գրում է.
Բնության պաշտպանները Զիմբաբվեի իշխանություններին կոչ են անում դադարեցնել փղի ձագերի արտահանումը Չինաստան և Դուբայ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Նրանց կարծիքով՝ փղերի արտահանումը հավասարազոր է երկրի ապագա բնակիչներին ժառանգությունից զրկելուն։
Կառավարությունը պնդում է, որ պետությունը կարող է հոգ տանել ազգային պարկերում ապրող փղերի հարյուր հազարավոր գլխաքանակի մի փոքր հատվածի համար։
Զիմբաբվեի կենդանական աշխարհի պաշտպանության հարցերով կազմակերպության տնօրեն Ջոն Ռոդրիգեսը BBC-ին տված հարցազրույցում հայտնել է, որ փղերի նշված քանակը խիստ գերազանցված է, իսկ փղիկներին իրենց մորից բաժանելը դաժան է և անմարդկային։
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1591128.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել