Life.panorama.am-ը գրում է.

Իմ հայրը դերասան էր, իմ մայրը դերասանուհի էր. ես ստիպված էի խաղալ դպրոցական թատերական խմբում: Հիշում եմ` ես շատ էի վախենում հանդիսատեսի առաջ հայտնվելուց, մի անգամ նույնիսկ կես ժամ շարունակ վախից փղձկացել եմ:
Ես լավ եմ հիշում, թե ինչպես որոշեցի դերասան դառնալ. 1956թ.-ն էր, հայրս ավարտել էր «Կյանքի ծարավ» ֆիլմում իր նկարահանումները: Ես այդ ժամանակ երեխա էի` 12 տարեկան, երբ նայեցի այդ ֆիլմը, հասկացա, որ ուզում եմ դերասան դառնալ:
Երբ երեխաներ ունեցա, շատ չէի փոխվել, պարզապես որոշեցի, որ այսուհետ այնպիսի ֆիլմերում եմ նկարահանվելու, որոնք ամոթ չէ ցույց տալ երեխաներին:
Շատերն ասում են` սկզբում կարիերան, ապա ընտանիքը, ես էլ էի այդպես կարծում, բայց դա շատ վաղուց էր:

Ոչ մի ճգնաժամ կամ ամուսնալուծություն չի կարող ստիպել մարդուն լուրջ վերանայել իր կյանքը:
Եթե դուք երջանիկ եք ամուսնության մեջ, տարիքային տարբերությունը շատ շուտ դադարում է նշանակություն ունենալ:
«Օսկար» ստանալը ոչ մի բացասական կողմ չունի:
Մի պահ, երբ ավելի մեծ ես դառնում, հասկանում ես. «Ես արդեն պարզապես մի ծերուկ եմ, հուսամ դա այդքան էլ վատ չէ»:
Տղամարդկանց և կանանց միակ ընդհանուր գիծն այն է, որ երկուսն էլ նախընտրում են տղամարդկանց հետ ժամանակ անցկացնել:

Դեղին մամուլն անընդհատ գրում է, թե ես տարված եմ սեքսով. հիմարություն: Ես իհարկե սուրբ չեմ, բայց սեքսի թեմայով շեղված էլ չեմ:
Ես դերասան եմ, բայց ես նաև պրոդյուսեր եմ` չնայած որ այդ գործառույթը չեմ սիրում:
Ես չափազանց ծույլ եմ ռեժիսոր լինելու համար: Դու միշտ պետք է առաջինը հայտնվես նկարահանման տեղում և վերջինը լքես այն:
Երբեք չեմ նկարահանվել ֆենտեզի ժանրում:
Երբեմն մտածում եմ, որ միայնակ լինելը շատ լավ է` անպատասխանատու լինելու հիասքանչ զգացում:
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2015/04/06/duglas/325290
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել