Tert.am-ը գրում է.

Այսօր մեռելոց է`  հանգուցյալների շիրիմներին այցելության, օր ինչից առաջ  եկեղեցիներում հանգուցյաlների հոգիների խաղաղության համար մատուցվում է հոգեհանգստյան Ս. Պատարագ, որից հետո մարդիկ կարող են այցելել իրենց հարազատների շիրիմներին:

Հիշեցնենք, որ մեռելոց օրերը Հայ եկեղեցական 5 մեծ տաղավար տոներին հաջորդող օրերն են, որոնք, սովորաբար, համընկնում են երկուշաբթի օրերի հետ: Մեռելոցի օրերին հարազատներն օրհնել են տալիս գերեզմանները և դրանց վրա խունկ ծխում։

Մայր աթոռի Արարատյան  հայրապետական թեմի qahana..am կայքը տեղադրել է Տեր Շահե քահանա Հայրապետյանի խոսքը մեռելոցի խորհրդի մասին: Նա անդրադառնում է,  մասնավորապես, թե ինչ նշանակություն ունի հոգեհանգստյան Ս. Պատարագը Զատիկի հաջորդ օրը,  ինչո՞վ է կարևոր հոգեհանգստյան աղոթքը հանգուցյալի համար, հարցին, թե  Քրիստոսի Ս. Հարության՝ Զատկի տոնը կտրո՞ւմ է հանգուցյալի քառասուներորդ օրը, երբ է հավատացյալ ժողովուրդն այցելում  հանգուցյալների շիրիմներին և եթե ննջեցյալի քառասուներորդ օրը համընկնում է Ս. Հարության տոնին, ինչպե՞ս վարվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել