26F3231B00000578-0-image-a-29_14275872934571in.am-ը գրում է.

«Էմպոլի»-ի կիսապաշտպան Միրկո Վալդիֆիորին զգացված է Թուրինի «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստ Անդրեա Պիրլոյի ուշադրությունից: Ա Սերիայի շրջանակներում կայացած հերթական խաղից հետո վնասվածք ստացած Պիրլոն, ով հետևել է հանդիպմանը տրիբունայից, դիմավորել է Վալդիֆիորիին հանդերձարանում և նվիրել նրան իր մարզաշապիկը:

«Դա իսկական անակնկալ էր: Դուք հերթական անգամ ապացուցեցիք, որ ոչ միայն մեծագույն ֆուտբոլիստ եք, այլ նաև անկրկնելի անձնավորություն: Շնորհակա´լ եմ, Անդրեա»,- Facebook-ի իր էջում գրել է 28-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Վալդիֆիորին Իտալիայի հավաքականի նորեկ է և Անգլիայի ընտրանու դեմ հանդիպմանն ազգային թիմի կիսապաշտպանության գծում փախարինել է Պիրլոյին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել