Բազմաթիվ միջոցներ կան պարզելու մարդու բնավորության շատ գծեր նախքան նրա հետ շփվելը: Կնոջ մազերի գույնի եւ բնավորության միջեւ զուգահեռները երբեմն հասնում են առասպելաբանության, բայց չենք կարող չհամաձայնել նաեւ, որ նույն գույնի մազեր ունեցողներին ինչ-որ հատկանիշներ միավորում են: Փորձենք ներկայացնել ընդհանուր գծերով:
Սևահերներ
Ուժեղ բնավորությամբ նրանց հետ կարող են համեմատվել ոչ բոլորը: Նրանց համբերատարությանը, նպատակասլացությանը կարելի է միայն նախանձել: Նրանք աշխատասեր են, բայց սիրում են աշխատել նեղ շրջանակներում, փոքրաթիվ կոլեկտիվի հետ: Նրանք միշտ հասնում են իրենց ուզածին, գտնում են կյանքում իրենց տեղը: Երբեմն կարող են նաև դաժան լինել, հաշվի չառնել ուրիշի շահերը: Նրանց համար ամենաէականը նպատակն է, որին հասնելու համար ջանք և միջոց չեն խնայում: Նրանց շարքերում հազիվ թե գտնես մելանխոլիկների, զգացմունքային, հակված խորը ապրումների, ընկճվածների:
Նրանք սրտակեր են: Սիրում են խաղալ զգացմունքների հետ և հիմնականում այն պատճառով, որ ուզում են ապացուցել իրենց սեքսուալությունը, ցանկալի լինելը: Շատ տղամարդիկ խուսափում են այսպիսի կանանցից, քանի որ նրանք իշխող են, հազվադեպ են փոխըմբռնումների գնում: Սակայն նրանց սեքսուալությունը, հմայքը անտարբեր չեն թողնում ոչ մի տղամարդու:
Շիկահերներ
Նրանց բնորոշ է բարեսրտությունը, երազկոտությունը, նրբանկատությունը և փոփոխականությունը: Վերջինս նրանց թույլ բնավորությունից կամ տրամադրության սուր անկումներ պատճառով է: Նրանք հաճախ են իրականությունն այլ կերպ տեսնում: Նրանք իդեալականացնում են ամեն ինչ: Կարող են հուզվել ամենաչնչին առիթով և լաց լինել այնքան, մինչև շնչահեղձությունից ուշքի գան: Հաճախ նրանք նաև ամաչկոտ են, ինքնամփոփ: Նրանք մեր երկրագնդի ընդամենը 17 տոկոսն են կազմում, բայց տղամարդկանց 70 տոկոսը երազում է հենց նրանց մասին: Շիկահերները նաև խարաթափանց են, կարող են միանգամից ճիշտ բնորոշում տալ մարդկանց:
Հակառակ սեռի հետ հարաբերություններում նրանց ամենամեծ խնդիրը շատ շուտ վստահելն է: Նրանք նվիրվում են ամբողջությամբ, ինքնամոռաց: Դրա համար էլ շատ հաճախ խաբվում են տղամարդկանց կողմից:
Շագանակագույն մազեր ունեցողներն առանձնանում են կենդանի, բայց հավասարակշռված բնավորությամբ:
Սիրում են ուսումնասիրել աշխարհը, ճանապարհորդել, անընդհատ նոր բաներ սովորել: Եվ դա նրանց մոտ հիանալի է ստացվում ոչ միայն ընդունակությունների շնորհիվ, այլև աշխատասիրության: Նրանք հիանալի ինտեգրվում են յուրաքանչյուր շրջապատ: Դա՝ հիմնականում շնորհիվ կենսասիրության և շփվող լինելու: Նրանք կարողանում են զսպել իրենց յուրաքանչյուր պարագայում: Նաև լավ գիտեն իրենց շահերի մասին և թույլ չեն տա ոտնահարել դրանք: Այս աղջիկները երբեք չեն մոռանում հետևել իրենց առողջությանն ու արտաքինին: Կարողանում են ելք գտնել անգամ անելանելի իրադրություններում:
Տղամարդիկ շատ բարձր են գնահատում նրանց ինտելեկտը, տրամաբանությամբ առաջնորդվելու կարողությունը, բայց հաճախ ընդունում են նրանց որպես «կիսաշրջազգեստով տղաների»: Տղամարդիկ վստահում են նրանց իրենց գաղտնիքները, բայց սիրային հարաբերությունների համար ընտրում ուրիշներին…
Հ.Գ. Նշված գույների բոլոր երանգները մտնում են բնութագրության մեջ:

Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=181732338622340&set=a.151848908277350.11006.100003567244802&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել