Ինչպես հայտնի է, ավելորդ քաշը կարող է ցանկացած մարդու համար խնդիր դառնալ: Իսկ ահա հայտնի մարդիկ շատ ավելի ծանր են դա տանում, քանի որ եկամտաբեր դերի համար հաճախ անհրաժեշտ է լինում կտրուկ նիհարել, և այդ ժամանակ նրանք ծայրահեղ միջոցների են դիմում:
Օրինակ՝ Էնն Հետեուեյը «Մերժվածներում» խաղալու համար, պայմանագրի համաձայն, պետք է կտրուկ նիհարեր: Այդ ժամանակ նա որոշել է օրգանիզմը մաքրել (միանգամից կորցնելով 5 կգ), այնուհետև կերել է միայն վարսակի շիլա և երկու շաբաթում նիհարել 7,5կգ-ով:
Օլիվիա Ուադը «Գահը» ֆիլմում խաղալու համար մարտարվեսով է զբաղվել և հրաժարվել է շատ կալորիաներ պարունակող սննդից: Դրանից բացի՝ դերասանուհին խորհուրդ է տվել հրաժարվել ալկոհոլից, և արդյունքները չեն սպասեցնի:
«Վրիժառուները» ֆիլմի աստղ Սկարլետ Յոհանսոնը սիրում է վազել հատուկ Vibram FiveFingers կոշիկներով. այդ տգեղ կոշիկներն օգնում են բաձրացնել վարժությունների արդյունավետությունը: Իսկ «Սև այրի» ֆիլմի համար նա բոքսով է զբաղվել:
Ալեք Բոլդուինը 15 կգ-ով նիհարել է, հրաժարվելով շաքարից, ինչպես նաև պիլատեսով զբաղվելով:
Ջեննի Մակկարտնիի գաղտնի զենքը ձմերուկն է՝ շաբաթական երկու անգամ յոգայով զբաղվելու հետ համակցելով, ինչպես նաև ուժային վարժությունները և շաբաթական 3-5-անգամյա վազքը: