9ef4059954e64ebba07bf839cb23f017_181in.am-ը գրում է.

Կիրակի օրը իսլամիստները հարձակում են իրականացրել Եգիպտոսի երկու խոշոր քաղաքներում՝ Կահիրեում և Ալեքսանդրիայում: Նրանց գործողությունների արդյունքում ոստիկան է զոհվել, իսկ 7 մարդ վիրավորվել է: Այս մասին գրում է BBC-ն՝ վկայակոչելով իշխանություններին:

Կահիրեում գրոհայինները ռումբ են պայթեցրել Զամալեք շրջան տանող կամրջի վրա, որտեղ գտնվում են շատ երկրների դեսպանատներ: Պայթյունի արդյունքում ոստիկան է զոհվել: Եվս երկու ոստիկան և անցորդ վիրավորվել են:

Ալեքսանդրիայում զինված մարդիկ միկրոավտոբուսից կրակ են բացել Սուրբ Ռաֆայել եկեղեցու վրա, որից հետո անհետացել են: Եկեղեցում այդ ժամանակ գտնվել են հավատացյալները: Հարձակման արդյունքում վիրավորվել է 4 մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել