1in.am–ը գրում է.

neoglavnom-holod2

Կոսմետոլոգիայի նորություններից է այն, որ ցուրտը կօգնի կնճիռների դեմ պայքարում։ Նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները։ Նրանք առաջարկում են չթունավորել դիմախաղի համար պատասխանատու նյարդերը, ինչպես անում է դա բոտոքսը, այլ սառեցնել դրանք։ Նրանք կարողացել են նպատակային կերպով շարքից հանել «անպետք» նյարդերը՝ չդիպչելով գործառութային կամ մոտ գտնվող հյուսվածքներին։

Նոր մեթոդը ստացել է Myoscience անվանումը։ Գործընթացը տեղի է ունենում կրիոթերապիայի համար նախատեսված ինովացիոն սարքով։

Myoscience-ը փորձություն է անցել 41 կանանց շրջանում, որոնց ճակատի կնճիռները հեռացրել են այս մեթոդով։ Կանանց մաշկի վիճակը մի քանի անգամ է գնահատվել՝ շաբաթներ ու ամիսներ անց, և ընդհանուր առմամբ Myoscience-ը մասնագետների կողմից բարձր է գնահատվել։

Նյարդերի սառեցում կարող են անել անգամ հղի կանայք, ինչպես նաև նրանք, ովքեր առաջ բոտուլոտոքսինի ներարկումներ են ստացել։

Այլ առավելություններից բացի՝ այս թերապիան նաև ավելի մատչելի կլինի ցրտի «էժանության» շնորհիվ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել