Tert.am–ը գրում է.

Մադրիդի  «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում  «Գրանդայի» դեմ տոնած հաղթանակից հետո (9:1) գովաբանել է իր թիմակից Կրիշտիանու Ռոնալդուին, ով դարձել էր պենտա-տրիկի հեղինակ:

«Ռոնալդուն ֆենոմեն է: Նա միշտ օգնում է թիմին: Ես շատ ուրախ եմ նրա համար, քանի որ Կրիշտիանուն արժանի է այն գովասանքին, որը ստանում է: Իմ, Բեյլի և Ռոնալդուի հետ ամեն ինչ կարգին է: Երբեմն մենք խփում ենք գոլեր, երբեմն ոչ, բայց միշտ աշխատում ենք օգնել թիմին», - ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցել Goal.com-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել