Բժիշկներն անհույս պայքարում են առեղծվածային հիվանդության դեմ, որի հետևանքով կնոջ մարմնին աղվամազերի փոխարեն եղունգանման գոյացություններ են հայտնվել: Մասնագետները չեն կարողանում նրա հիվանդությունն ախտորոշել, հետևաբար` արդյունավետ բուժել: Անարդյունք բուժումները սնանկացրել են կնոջն ու նրա ընտանիքին: Նրանք դեռ 160 հազար ֆունտ չվճարված պարտքեր ունեն:
30-ամյա Շանինա Իսոմը միակ մարդն է աշխարհում, որ տառապում է այս անհայտ հիվանդությամբ: Շանինան ամերիկյան Մեմֆիս քաղաքի բնակչուհի է: 5 տարի առաջ նրա մոտ ալերգիա է սկսվել, ինչը իրավաբանություն ուսումնասիրող ուսանողուհու մոտ հյուծող ախտանիշ է առաջացրել: Կինը սկսել է չկարողանալ քայլել և իր մասին հոգ տանել: Օրգանիզմի թուլացումից բացի, առեղծվածային հիվանդության պատճառով Շանինայի մազերը սկսել են թափվել: Ոտքերը պատվել են սև բշտերով: Բժիշկները նրա մոտ տարբեր վիրուսներ են կասկածել ու բուժել, սակայն դրանցից և ոչ մեկը օգուտ չի տվել:
Շանինան խոստովանել է, որ հիվանդությունը մղձավանջի է նման, նա ոչ կարողանում է քնել, ոչ քայլել, կորցրել է աշխատունակությունը:
Շանինան հույս ունի, որ բարեգործները կկարողանան գումար հավաքել՝ իր պարտքերը փակելու համար:
WAFB 9 News Baton Rouge, Louisiana News, Weather, Sports