www.psyhelp.am  և www.psyarmenia.com -ից

Անհայտ տեղում և անհայտ ժամանակին, ստույգ հայտնի է, որ կար մի նապաստակ: Նա մի հասարակ և ամենասովորական նապաստակ էր, միգուցե մի փոքր ավելի զգացմունքային և հետաքրքրասեր քան մյուս նապաստակները: Ապրում էր, և կապրեր այդպես էլ, սակայն սեփական հետաքրքրասիրությունից և յուրահատուկ զգացմունքայնությունից դրդված, տեսնելով թե ինչպիսի հոգսեր կան, որոնք դժվարացնում են իր ցեղակիցների կյանքը, նա իր հանգիստը չէր գտնում՝ գիշեր և ցերեկ նա մտածում էր նապաստակային կյանքի ծանրության և այն անարդարությունների մասին, որոնք հետևում էին նրանց գայլերի, աղվեսների և այլ դրանց նմանների տեսքով:

Մի անգամ անտառում թափառելուց, նա աղաչում էր արարիչին որպեսզի նա ազատի իր ցեղակիցներին այն բոլոր վտանգներից, որոնք իրենց կյանքի համառ ուղեկիցներն են: Եվ որքան էլ որ տարօրինակ չէ, Արարիչը լսեց նրան:

Աղոթելով մոտենալով երեք արահետների խաչմերուկին, նա տեսավ մի մեծ ապառաժ, որի վրա գրված էր՝

"Ուղիղ գնաս՝ ուժեղ նապաստակ կդառնաս և թե քեզ, թե ցեղակիցներիդ անգնահատելի ծառայություն կմատուցես: Աջ գնաս՝ գայլ կդառնաս, քեզ համար շատ օգտակար կլինես, սակայն ցեղակիցներիդ շատ տհաճություններ կպատճառես: Ձախ գնաս՝ առյուծ կդառնաս, քեզ անչափ օգուտ կտաս, բայց ցեղակիցներիդ էլ անվերջ վիշտ ու թախիծ կբերես":

Կարդաց նապաստակը ու մտորեց՝

- Ի՞նչ օգուտ ինձնից, եթե ես ուժեղ նապաստակ դառնամ: Նապաստակը՝ նապաստակ է: Ցանկացած հիմար գայլ կամ կիսասատկած աղվես ինձ կուտի և նույնիսկ ոսկորներս չի թքի: Մի՞թե դա բանի նման է:

- Իսկ եթե ես գա՞յլ դառնամ: Չեմ հասկանում, թե ինչ տհաճություններ կարող եմ իմ ցեղակիցներին պատճառել: Նույնիսկ ընդհակառակը: Ես նրանց նույնիսկ կօգնեմ պաշտպանվել աղվեսներից և այլ գայլերից: Սակայն կան գայլերից և աղվեսներից ավելի վտանգավոր կենդանիներ: Իսկ ի>նչ անեմ այդ ժամանակ: Չէ, սա էլ բանի նման չի:

- Անտարակույս անհրաժեշտ է առյուծ դառնալ: Այ դա ուրիշ բան է: Ես կդառնամ կենդանիների արքան և այդ ժամանակ, իմ ցեղակիցներին ոչ ոք և ոչ մի կերպ չի համարձակվի նեղացնել: Ես դրա մասին կհոգամ: Թող դրանից հետո ինչ-որ մեկը նույնիսկ փորձի, կամ նույնիսկ մտածի նրանց մատով կպչել: Իսկ վշտի մասին այստեղ երևի ինչ որ շփոթմունք կա:

Եվ գնաց նապաստակը ձախ: Գնում էր նա ու գնում և իր քայլելու հետ կերպարանափոխվում էր վեր ածվելով կենդանիների արքայի: Եվ իր կերպարանափոխությանը զուգընթաց նա սկսեց մոռանալ իր ցեղակիցների հոգսերի մասին: Եվ երբ վերջապես նա լիովին վեր ածվեց առյուծի, ապա ամբողջովին մոռացավ ամենինչ՝ ով էր նա, ինչպես էր ապրել և ինչպես ու ինչի համար էր առյուծ դառել: Սակայն այս ամենը դժբախտությունների միայն մի փոքր մասն էր: Դժբախտությունների մյուս մասը կայանում էր նրանում, որ նա շատ սոված էր և չէր մոռացել նապաստակների ապաստան տանող ճանապարհը...

Ֆորդ Մէդոքս Բրաուն «Մանֆրեդը Յունգֆրաուի վրա» 1842


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել