Tert.am–ը գրում է.

Իտալիայի նավատորմը և ծովափնյա անվտանգությունը մոտ 1500 ներգաղթյալ է փրկել Միջերկրական ծովում հինգ նավերի վրայից 24 ժամից քիչ ժամանակահատվածում, հաղորդում է Reuters-ը:

Բոլոր ներգաղթյալներին փրկել են շաբաթ օրը իրականացված հինգ առանձին գործողությունների ընթացքում:

Ներգաղթյալների երեք նավերը դժվարության մեջ էին հայտնվել և արբանյակային կապի միջոցով օգնություն էին խնդրել: Իտալական նավերը նկատել են մյուս երկու նավերին իրենց ճանապարհին:

Ներգաղթյալներին տեղափոխել են Լամպեդուզա կղզի կամ Սիցիլիայի նավահանգիստներ:

Անցած տարի մոտ 170 000 ներգաղթյալ է մտել Եվրամիություն Իտալիայով՝ վտանգավոր ճանապարհով՝ ծովով: Ավելի քան 3000 մարդ մահացել է ճանապարհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել