Այս կինը հանկարծակի հարստացել է...
Hartak.am-ը գրում է.
ԱՄՆ-ի Թենեսի նահանգի բնակչուհին ճաշի համար պատվիրած ոստրեներից մեկում 50 հատ մարգարիտ է գտել,- տեղեկացնում է lenta. Ru-ն: Դեպքը տեղի է ունեցել Ֆրանկլին քաղաքի ռեստորաններից մեկում:
Երբ 53-ամյա Թոնի Էլիոտը կծել է ոստրեի մի մասը, ինչ որ կոշտ բան է զգացել: Սկզբում նրան թվացել է, որ ատամն է կոտրվել, սակայն պարզվել է, որ այն մարգարիտ է եղել: Դրանից հետո ափսեում հայտնվել է եւս 49 հատ մարգարիտ:
«Նախկինում նման բան չէինք տեսել: Մենք դեպքեր ենք ունեցել, երբ հաճախորդները մեկ մարգարիտ են հայտնաբերել, բայց 50 հատ՝ երբեք»- ասել է ռեստորանի տնօրեն Գրեգ Հերջեսթը:
Ռեստորանի աշխատակիցները մաքրել են մարգարիտները եւ փաթեթավորել հաճախորդի համար: «Դա նրա ոստրեն էր, ուրեմն մարգարիտներն էլ են նրանը: Դա նման է վիճակախաղում շահելուն» – նշել է Հերջեսթը: