
1in.am-ը գրում է.
Չնայած այն բանին, որ ամեն օր միլիոնավոր մարդիկ վերուվար են անում վերելակներով, շատերն այս մետաղական խցիկներում կլաուստրոֆոբիա են ունենում։ Մեծամասնության ընկալմամբ՝ աշխարհի ամենամեծ ու գեղեցիկ վերելակները նրանք են, որոնք բոլորը տեսնում են ֆիլմերում։ Բայց չէ որ գոյություն ունեն և իրականները։ novate.ru-ն առաջարկում է դիտել աշխարհի ամենայուրահատուկ 10 վերելակների նկարներն ու տեսանյութերը։
10․ Լուվր թանգարանի վերելակը
Փարիզի Լուվր թանգարանում է աշխարհի ամենաեզակի վերելակներից մեկը, որը ղեկավարումն հիդրավլիկ է։ Այն առանձնանում է ֆուտուրիստական դիզայնով և համարվում է քաղաքի տեսարժան վայրերից մեկը։
9․ Ումեդի բարձրահարկ համալիրի վերելակը

Ումեդի բարձրահարկ համալիրը գտնվում է Օսակայում (Ճապոնիա)։ Դրա վերելակների տարածքը 10 քմ է։ Այս վերելակները կարող են տանել 80 մարդ կամ 5 տոննա բեռ։
8․ Էրիքսոնի «Գլոբեն արենա»-ն

Էրիքսոնի «Գլոբեն արենա» յի շենքը գտնվում է Ստոկհոլմում (Շվեդիա)։ Դրա բարձրությունը 85 մ է, իսկ տրամագիծը հասնում է 110 մ-ի։ Շենքի արտաքին մասում տեղակայված է վերելակը՝ SkyView ապակե գոնդոլները, որոնք վերջին հարկ հասցնում են 20 րոպեում։
7․ Բջջային վերելակ՝ Ծովային թանգարանում

Վիկտորիայի թանգարանի բաժանմունք Ծովային թանգարանում է գտնվում Հյուսիսային Ամերիկայի ամենահին բջջային վերելակը։ Ժամանակին այս շենքում դատարան կար, իսկ վերելակը նախատեսված էր Գերագույն դատավորի համար։ Ոսկեգույն հարդարանքն ու երկնագույն ճաղերն արդեն գոյատևել են ավելի քան 100 տարի։
6․ Լլոյդի շենքի վերելակը

Լոնդոնում տեղակայված Լլոյդի շենքը կոչում են «թարս շենք»։ Այս շենքում ամեն ինչ տեղադրված է արտաքին կողմից։ Ընդհանուր առմամբ այստեղ կա 12 վերելակ։
5․ «Լյուքսոր» հյուրանոցի թեքված վերելակը

«Լյուքսորը» գտնվում է Լաս Վեգասում։ Հյուրանոցի շենքը կառուցված է բուրգի տեսքով, այդ պատճառով այն «Բուրգ» են կոչում։ Այնտեղ կան վերելակներ, որոնք բարձրանում և իջնում են 39 աստիճան թեքման տակ։
4․ «Բարձրացող հոսք» վերելակը

«Բարձրացող հոսք» վերելակը տեղակայված է “Oasis of the Seas” ճամփորդական նավի նավակողի վրա։ Դա աշխարհի միակ վերելակն է, որտեղ կա բար։ Վերելակում կարող է տեղավորվել 35 մարդ։ Վերելակով ճամփորդությունը 8 րոպե է տևում։
3․ Վերելակ Autostadt Silos-ում

Autostadt Silos շենքը գտնվում է Վոլֆսբուրգում, Գերմանիայում՝ Volkswagen ընկերության շտաբի կողքին։ Հատուկ տրանսպորտային վերելակը մեքենաները հասցնում է Volkswagen-ի գործարանի հատուկ նշանակված տեղը՝ 800 մետրանոց ստորգետնյա թունելի միջով։
2․ Ֆոլկերյան ակ

Ֆոլկերյան ակը՝ եզակի վերելակը, գտնվում է Ֆալկիրկում, Շոտլանդիայում։ Սա նավ բարձրացնող պտտվող սարք է, որը միացնում է մի քանի ջրանցքներ՝ ներառյալ Յունիոնի, Ֆորտի և Կլայդի ջրանցքները։ Կառույցի բարձրությունը 24 մ է, կառավարումը՝ հիդրավլիկ։
1․ Ակվատուն

Գերմանիայի Բեռլին քաղաքի Միտ թաղամասի “Radisson Blu” հյուրանոցի ակվատունը համարվում է “Berlin Sea Life Centre” ժամանցային համալիրի մի մասը։ Այս շենքի վերելակը լիովին թափանցիկ է, գտնվում է 25 մ բարձրություն ունեցող ակվարիումի մեջտեղում և պատրաստված է ամուր ապակուց, որն ունակ է դիմակայել 1181983 լիտր ջրի ճնշմանը։



