1anoreksia_475_280Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները ձայների մեծամասնությամբ ընդունել են Առողջապահության նախարարության սահմանած՝ քաշի թույլատրելի սահմանից ցածր ինդեքս ունեցող մոդելների աշխատելու վերաբերյալ արգելքը, տեղեկացնում են ԶԼՄ-ները։

Չափազանց նիհար մոդելները չեն կարողանա պոդիում դուրս գալ, իսկ այն գործակալությունները, որոնք կաշխատեն նման աղջիկների հետ, կտուգանվեն մինչև 75 հազար եվրոյով և կդատապարտվեմ կես տարվա ազատազրկման։ Ֆրանսիայի առողջապահության նախարարի կարծիքով՝ անորեքսիկ մոդելների երիտասարդ երկրպագուների համար սա լավ առիթ կդառնա՝ քաշը չափից շատ կորցնելուց առաջ լավ մտածելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել