Հիշում եմ, որ փոքր էի (դեռ սովետական վախտերով), պապայիս հետ մեկ-մեկ գնում էին Ծիծեռնակաբերդ, ու միտեսակ խորհրդավոր էր, իսկ որ իջնում էիր կրակի մոտ, փշաքաղվում էիր, ու տրամադրությունն էր ուրիշ։ Չգիտեմ, ոնց փոխվեց, երբ փոխվեց։ Բաներ կան, որ անբացատրելի նուրբ են, եւ արգելքով չի, զգալով ա, երբ ժպտաս, երբ լռես։ Կա լուսավոր տխրություն, կա ողբերգություն։ Կա հուշարձան, կա սրբավայր, կա ատրակցիոն։ Թաղում կա, որ կարելի է ժպտալով հանգուցյալի արածները հիշել ու ծիծաղալ, կա որ ծանրությունից խեղդվում ես ու ուզում ես փախնել։
Միշտ չէ, որ տրամաբանորեն կարելի է բառերով նկարագրել տարբերությունը, բայց մեկ-մեկ եթե հարցը առաջանում ա, ուրեմն բացատրել էլ չի ստացվի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/shur.dabavog/posts/10153719125303098?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել