Երկու օր է՝ համացանցը քննարկում ու քննադատում է ՀՀԿ կանանց ՈՉ ԱԴԵԿՎԱՏ պահվածը Ծիծեռնակաբերդում, ուր նրանք այցելել էին ծաղիկներ խոնարհելու Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին... Բազբաթիվ և բազմաբովանդակ մեկնաբանությունուններ գրվեցին, որոնցում շատ «լուրջ» քննարկում էին ՀՀԿ կանանց պահվածքի պատճառները... Ես էլ հետ չմնամ և իմ կարծիքը հայտնեմ... Ըստ իս, Հերմինե Նաղդալյան & Co. ուրախության և բարձր տրամադրության պատճառն այն չէր, որ ԱՄՆ-ի հերթական նահանգը՝ Հավային, ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը, այլ այն որ նրանցից շատերն ԱՌԱՋԻՆ անգամ տեսել էին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին... Մի քանի «տոտաներ» նույնիսկ հրճվանքից թռվռացել էին, որը և ֆիքսել էր Գ.Շամշյանի տեսախցիկը...
Հ.Գ.Ես շատ ուրախ եմ, որ չնայած ԲՈԼՈՐ դժվարություններին՝ մեր կանայք խնամված ու կոկիկ են... Բայց ՀՀԿ-ը կանանց այդ «պոդ ցվետային» (под цвет) մոլուցքը զարմանք հարուցեց ինձ մոտ... Ի՞նչ պարտադիր էր բոլորին շաբլոն՝ «ԱՆՄՈՌՈՒԿԱԳՈՒՅՆ» վզկապներ կապել տալ... Էլ չեմ ասում «ԱՆՄՈՌՈՒԿԱԳՈՒՅՆ» մեխակների և Հ.Նաղդալյանի կոշիկների մասին... Այս ամենից ինկուբատորային «հոտ» էր գալիս...Ասում են, որ ԵՐԿՈՒ երնեկ մի տեղ չի լինում... Կրթության և Գիտության նախարարության շատ ԳՈՎԵԼԻ նախաձեռնությունից հետո մինչև ապրիլի 24-ը դպրոցականների պատվո պահակախմբեր կանգնեցնելը Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ, ՀՀԿ-ը կանանց երթը այս կերպ կազմակերպելը և անցկացնելը ԿՈՊԻՏ սխալ էր...
Ի դեպ, ՈՐՏԵ՞Ղ ԷՐ ՀԱՆՐԱՃԱՆԱՉ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՏԱՏԻԿԸ»...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել