Ուզում եմ շատ կարևոր մի հարց բարձրացնել: Պարզվում է, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մինչև ապրիլի 24-ը փակ է այցելուների համար: Երբ հայտնի ու ցեղասպանության հարցը միջազգային ասպարեզում բացել, վերլուծել ու հավուր պատշաճի ներկայացնելու մղումով Հայաստան ժամանած լրագրողներն այդ մասին հայտնեցին,զարմանքից ապշել էի: Բայց բացում եմ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքն ու կարդում կարմիր տառերով առանձնացված ահա այս գրառումը. "Հարգելի այցելու, Հայոց ցեղասպանության թանգարանի մշտական ցուցադրությունը և ժամանակավոր ցուցադրությունների սրահը փակ են լինելու ս.թ. ապրիլի 2-ից մինչև ապրիլի 24-ը: 
Հարգանքով` 
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ"
Հիմա հարց, եթե փակում եք նման կարևորագույն հաստատություն այցելուների առջև, ապա ինչպե՞ս եք պատկերացնում ապրիլի 24-ի վերաբերյալ հեդվածների նախապատրաստման փուլում վերլուծաբան-լրագրողների հայացքի ամբողջականությունը: Մի՞թե չէր կարելի ցուցադրությունը պատրաստել ավելի վաղ, չէ՞ որ հիմնական մասը վերլուծաբանների այցելում է Հայաստան հենց ապրիլի սկզբին, որպեսզի ապրիլի 24-ին համաշխարհային մամուլը ողողվի Հայոց ցեղասպանության փաստին վերաբերող նյութերով: Ի՞նչ տրամաբանությամբ է փակվում թանգարանը: Առանց այն է անմոռուկաշքերթն արդեն էնքան է անլրջացնում 100-ամյակի միջոցառումների ողջ համապատկերը, որ նման քայլերով իսկապես գիտական մասն էլ է թուլացվում, ու կարծես միտումնաբար շեշտը դրվում է լոկ կոմերցիոն բաղադրիչի վրա: Մտածե՞լ եք էս հարցերի մասին, թե հենց միտումնաբար էլ անում եք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել