Այն, որ Անմոռուկը ամենավիճելի խորհրդանիշն է մեզանում, դեռ հարց է , քանի որ այդպես էլ չեղավ որևէ լուրջ հոդված որը կասեր թե ինչի է հատկապես մասսոնական մեր երկրում աճող ու մեր ժողովրդական բանահյուսության մեջ բավականին կիրառված Անմոռուկը ոչ ազգային:
Իր կիրառականության մեջ լինելով տարածված և միևնույն ժամանակ խիստ շեշտված տարբեր խորհրդանիշերի մեջ ՝ այն մեր համար հարազատ է ու ընկալելի և ինչը փաստվում է այսօր արդեն խիստ լայն կիրառականությամբ:
Տարբեր առարկաների վրա ամրացման հետ կապված իհարկե ունեի վիճելիություն քանի որ անկախ Հայաստանի ժամանակահատվածում մնում է միակ խորհրդանիշը , որը ունենք և որը լայն հասարակությանն է վերաբերվում:
Մինչ այժմ արդեն իսկ տարբեր խորհրդանիշերի / շախմատի օլիմպիադայի և այլն/ կիրառականությունը կարծեք թե այս քանակի արձագանք պարզ քաղաքացու կողմից չէր կարող ստանալ քանի որ այդ խորհրդանիշերը չեն վերաբերվել բոլորին համահավասար կերպով: Սակայն իրառականության խնդիրը և ամեն տեղ այս խորհրդանիշի ներկայությունը մեր միջավայրում միայն սրանով չէ , որ պայմանավորված է :
Մենք առհսարակ լինելով խորհրդանիշերով չտարված տեսակ այս մեկը իրոք սիրել ենք ու ընդունել : Այդ են վկայում պատճենահանման կետերում վաճառվող և տարբեր հուշանվերների կետերոմ առկա կրծքանշաններն ու տարբեր կախազարդերը և այս հանգամանքոին գումարելով հանրության միահամուռ խորհրդանիշ ունենալու ցանկությունն ու ներքին պահանջը՝ մեր համար պարզ է դառնում առանց այն էլ ինքնաբուխ ու երկրաչափական պրոգրեսիայով աճող անմոռուկների քանակը մեզանում:
Քիչ պարսավելի է ամեն տեղ օգտագործումը ու բնական է , որ ոմանք սրտնեղվում են / կարծես թե խորհրդանիշը որը ընդունվել է լայն հասարակության կողմից ու հայի տեսակի և ամբողջականացման խորհուրդ ունի ՝ կարող է ունենալ սահմանագիծ/ քանի որ համարում են , որ այն պետք է կրել տխուր դեմքով / դուդուկի ձայն հանող/ և խրոխտ կանգնած ու գլխահակ :
Կամ էլ , որ այն հասկնալու կերպը վերաբերվում է միայն խորիմաստ գիտելիքներով օժտվածներին ու հենց այդ օրը կրելուց հետո կարելիէ պատին ամրացնել որպես հուշ:
Անկեղծ ասած լինելով տեսակետ վիճելի է հենց այս մոտեցումը:
Ստանալով բուն մշակութային կամ ժողովրդական նշանակություն և կիրառվելով ամենուրեք այս խորհրդանիշը մեր մեջ վառ կպահի Ցեղասպանության նշանակությունը ու ապրիլի քսանչորսից զատ մեզ կհուշի մեր անելիքների մասին , որոնք մենք կարծես թե անհրաժեշտ չափով չենք անում ամբողջ տարվա ընթացքում unsure emoticon Մեր համար ազգային տոները ու հիշատակման օրերը երբեմն կորցնում են բուն նշանակությունը և երբեմն մենք բացական ենք մեր ազգային տեսակից/
Երկրորդ , որ իր լայն կիրառականությունը շատ շուտով դուրս կգա երկրի սահմաններից ու դառնալով մեր սփյուռքի համար կիրառական մշակույթ ՝ կնպաստի այս խորհրդանիշի և հետևաբար Ցեղասպանության առավել հանրահռչակվածությանը ՝ ինչ առավել լավ քան խորհրդանիշի տարածում է ՝ երազել չէր կարելի / հեշտ ուղի է ու նաև կիրառականություն ունեցող/
Ստացվում է, որ այս խորհրդանիշի կիրառականությունը մեզանում ունի ներքին պահանջվածություն և դրական զարգացումներ:
Ոչինչ որ մենք իրար ուղղում ենք թե այստեղ կարելի է դա կիրառել , իսկ այստեղ ոչ , քանի որլինելով բազմաշերտ հասարակություն և տարբեր ընկալման տեր մենք չենք կարող մեկ շարք կանգնել ու անգիր անել ինչ որ բան :Դա ունի ժամանակավոր բնույթ :Եվ այն որ որևէ մեկս կանխում ենք մեր ասելիքով ու հորդորով իր կիրառականությունը ՝ այնքան էլ տեղին չէ քանի որ նախ հնարավոր չէ և հետո էլ լռեցնելու է նման:
Կան ճչացող դեպքեր ևս և դա էլ հասկանալի է ՝ քանի որ շատեր չգիտեն ինչպես վարվել , բայց սա ժամանակի հարց է ու մեր Անմոռուկը պտի որպես խորհրդանիշ դեռ կայանա մեր գիտակցության մեջ և ուղղակի շտապել ու անհնարին պահանջներ դնելու փոխարեն պիտի սպասել:
Այսօր կարելի է մեկ բան փաստել, որ լինելով քարոզչական և ունենալով ամենալայն հասցեյականություն այն կայացած և ամենահաջողված է մեր արդի իրականության մեջ
- որ ստեղծում է հետագա նախադեպ նոր՝ ազգային խորհրդանիշերի լայն կիրառականության համար
- որ երկարամյա ուղերձ է ապագա սերունդներին։
Ես այս ձեռնարկը համարում եմ ամենահաջողված, տեղին ու հանրային զանգացումների ամենագրագետ մոդելը մեզանում, որը շատ արագ դարձավ համախմբման նոր գործիք և միջոց մեր տեսակի ու ժողովրդի համար: