Mediamonitor.am-ը գրում է.
Երիտասարդ մոր կյանքը լի է երեխայի խնամքի հետ կապված բազմապիսի հոգսերով, բայց երբեմն ցանկություն է առաջանում հիշել հին օրերը և կրկին զգալ հաջողակ և պահանջված: Մի՛ շտապեք հուսահատվել: Նույնիսկ դեկրետային արձակուրդի ժամանակ հնարավոր է աշխատանք գտնել, որը ոչ միայն հաճույք կպատճառի, այլ նաև որոշակի գումար վաստակելու հնարավորություն կտա:
Ստեղծեք ձեր սեփական բլոգը
Անկասկած կա մի ոլորտ, որի մասին դուք ավելի լավ եք իրազեկված, քան մյուսները: Հնարավոր է դուք շատ լավ իրազեկված եք կոսմետիկ միջոցների նորույթներին կամ կարող եք մատչելի ձևով բացատրել, թե սովորական ծծակը ինչով է տարբերվում եռաչափից: Թեմաները կարող են վերաբերել ամենատարբեր ոլորտներին, գլխավորը մարդկանց հետ ձեր գիտելիքներով և հմտություններով կիսվելու պատրաստակամությունն է: Դա անել բոլորովին էլ դժվար չէ. ինտերնետում մի պորտալ ընտրեք, այդտեղ ձեր բլեգը ստեղծեք, սոցիալական ցանցերում բացեք համապատասխան էջեր և սկսեք գրել: Երբ բազային ինֆորմացիոն էջ ստեղծվի, խնդրեք ձեր ընկերներին գովազդել ձեզ առցանց և ցանցից դուրս և սկսեք հետևել լսարանի աճին: Հենց ընթերցողների քանակը հասնի հազար հինգ հարյուրի, ձեզանով կսկսեն հետաքրքրվել գովազդատուները և դուք կվաստակեք առաջին գումարը:
Ներկայացրեք ձեր ձեռքի աշխատանքները
Դուք սիրում եք և կարող եք պատրաստել որևէ բան: Կարևոր չէ, թե դուք ինչով եք տարված.դա կարող է լինել թաղիքե մեծանկար (պաննո), ուլունքից պատրաստված վզնոց կամ, օրինակ, գործած արջ: Յուրաքնչյուր ապրանքի համար անպայման գնորդ կգտնվի, կարևոր է այնպես անել, որ աշխարհը հնարավորինս շուտ իմանա ձեր տաղանդի մասին: Գտեք ձեռագործ ապրանքների առցանց խանութների կոնտակտային տվյալները, նամակներ ուղարկեք՝ կցելով ձեր աշխատանքի նկարները, պայմանավորվածություն ձեռք բերեք իրացման եղանակների և գնի համար և շարժվեք առաջ: Ժամանակի ընթացքում ձեր անունը հայտնի կդառնա, և այդ ժամանակ դուք կկարողանաք սեփական ինտերնետ-խանութ բացել և ձեր գործերը վաճառել առանց միջնորդների:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ