Ինչպիսի՞ն է գնչուական կյանքըLife.panorama.am-ը գրում է.

Արդյոք գիտե՞ք, որ գնչուները Հնդկաստանից գաղթածներ են. նրանք մինչև հիմա հասկանում են հնդկերեն և կարող են  առանց թարգմանության դիտել հնդկական ֆիլմեր:  Այնուամենայնիվ, գիտնականներին այդպես էլ չի հաջողվում պարզել, թե կոնկրետ երբ է տվյալ ժողովուրդը գաղթել և բնակություն հաստատել ամբողջ աշխարհով մեկ: Ներկայումս գնչուներին կարելի է հանդիպել աշխարհի տարբեր ծայրերում՝ բացառությամբ Անտարկտիդայի: Միայն Եվրոպայի քաղաքներում նրանց թիվը հասնում է  12 միլիոնի:

Յուրաքանչյուր գնչուի համար ամենասարսափելի պատիժը ճամբարից արտաքսվելն է:Այսպիսի վճիռ կայացնում են միայն  ծանր հանցագործությունների դեպքում:

Եթե գնչուն միայն մեկ ականջին է կրում ականջօղ, նշանակում է, որ նա ընտանիքի միակ երեխան է: Եթե ընտանիքում կան երեխաներ, ապա, ըստ գնչուական ավանդության, պետք է այդ տուն քաղցրավենիք և նվերներ տանել, իսկ եթե հյուր գնալիս երեխային դուր է գալիս որևէ մի իր, ապա տանտերը պարտավոր է նվիրել այդ իրը երեխային: Որքան շատ է գնչու կինն իրեն դրսևորում որպես լավ մայր, այնքան ավելի շատ են նրան սիրում, գնահատում և հարգում համայնքում:  Իսկ ձեզ երբևէ հանդիպե՞լ է կարճ մազերով գնչուհի. հավանաբար ոչ, քանի որ կարճ մազերը այս ժողովուրդի ներկայացուցիչների համար համարվում են անամոթություն:

Գնչուների առավել անսովոր ու տարածված ուտեստը խորոված ոզնին է: Այն հավանաբար առաջացել է անցյալում անտառուտներում ապրելու ընթացքում՝ գնչուներին մշտապես հետապնդելու ժամանակահատվածում: Գնչուական տոների ժամանակ հարբած գնչուի տեսնելն առավել անհավանական է: Նրանց մոտ ընդունված չէ սեղանի շուրջ շատ խմիչք օգտագործելը: Այդ իսկ պատճառով տոնակատարությունների ժամանակ մեծ ուշադրություն են դարձնում երիտասարդներին, քանի որ նրանք իրավունք չունեն խմել մեծահասակների ներկայությամբ:

Ամուսնանալուց հետո նորապսակներն ապրում են փեսայի տանը՝ հարազատների հետ, և ժամանակի ընթացքում առանձնանում են: Միայն կրտսեր որդին իր կնոջ հետ պետք է մնա ծնողների մոտ, որպեսզի խնամի նրանց:

Գիտնականները կարծում են, որ ոսկյա զարդերի նկատմամբ գնչուների մեծ սերը  ապահովագրություն է աղքատությունից, որը հիմնականում կարող է լինել ամուսնալուծությունից հետո: Եթե ամուսինը  դուրս հանի կնոջը տանից և գումար չտրամադրի, այդ ժամանակ ականջօղները «օգնության կհասնեն»:

Որոշ գնչուներ տիրապետում են հիպնոսի հիմունքներին և օգտագործում են այն մարդկանց խաբելու ու հարստանալու նպատակով, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում հանդիպելիս կամ խոսելու ընթացքում չնայել նրանց աչքերին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել