Samsung ընկերությունը հայ սպառողներին պաշտոնապես կներկայացնի Samsung Galaxy S6 և S6 Edge նորագույն սմարթֆոնները, որոնց վաճառքը Հայաստանում կմեկնարկի ապրիլի 17-ին: Տարիներ ի վեր, շուկայի առաջատար «Samsung Electronics»-ն իրականացնում է իր հաճախորդների ապագայի երազանքները և ստեղծում ապագան ներկայի վերածելու հիանալի հնարավորություններ:
Ի դեպ, «Samsung Electronics»-ը հավատարիմ է մնում իր ավանդույթներին և դարձյալ անակնկալ է պատրաստել իր հավատարիմ հաճախորդների համար: Նրանք, ովքեր կմասնակցեն «Ապագան այստեղ է» խաղին, կստանան բացառիկ հնարավորություն գնելու Samsung GALAXY S6 կամ GALAXY S6 edge սմարթֆոնը 99% զեղչով: Պարզապես անհրաժեշտ է անել սելֆի, տեղադրել այն Samsung Armenia-ի ֆեյսբուքյան էջում և հետևել էջի հրահանգներին:
Բացի այդ, Samsung Armenia-ն հոգացել է, որ առանց նվերների չմնան նաև խաղի լավագույն 9 մասնակիցները:
Մասնակցության կանոններին կարելի է ծանոթանալ Samsung Armenia-ի ֆեյսբուքյան էջում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել